Հակարիի կամրջի հարցով բանակցությունները ռուս խաղաղապահների տիրույթում չեն, սա արդեն աշխարհաքաղաքական հարց է. Բաբայան
Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի բացման հարցով բանակցությունները ռուս խաղաղապահների տիրույթում չեն, սա արդեն աշխարհաքաղաքական հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Սա արդեն ռուս խաղաղապահների տիրույթում չէ, սա արդեն աշխարհաքաղաքական հարց է, մեր ապագայի խնդիրն է, Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրն է: Մենք պետք է շատ լավ բանակցենք, խոսենք, շատ կոշտ ու ազնիվ: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, առավել եւս դրա համար պետք է առավել ազնիվ եւ կոշտ զրույց ընթանա, այդ թվում՝ Երեւանի, Վաշինգտոնի, Փարիզի մասնակցությամբ»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նա հայտնեց, որ այժմ էլ այդ հարցով շարունակվում են բանակցությունները. «Այս ամենը, իհարկե, կարեւոր է, բայց Արցախի ժողովուրդը պատասխաններ է ակնկալում ապագայի վերաբերյալ»:
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովի նշանակումը հնարավոր է բանակցություններում դրական տեղաշարժ ունենալ, Դավիթ Բաբայանն ասաց. «Ի՞նչ կապ ունի այս կամ այն հրամանատարի փոփոխությունը: Ես չեմ ուզում, որ մեզ միամիտի տեղ դնեն: Սա աշխարհաքաղաքական խնդիր է, ամենայն հարգանքով այդ մարդու նկատմամբ, նա լավ զորավար է, բայց հրամանատարի փոփոխությունը կապ չունի, որովհետեւ սա ամենավերեւներն են որոշում»:
Նշենք, որ Լենցովն, ըստ շրջանառվող լուրերի, արդեն Արցախում է:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ հայտարարել այդտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին:
Ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները