Ադրբեջանում շարունակում են նամակներ գրել, այս անգամ՝ Բլինքենին
Ձեռքի հետ ստեղծված, «արեւմտյան Ադրբեջանի համայնք» հորջորջված կազմակերպությունը շարունակում է կատարելագործվել նամակագրության ժանրում եւ նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ «խնդրելով Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանից քշված ադրբեջանցիների հայրենիք խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ապահովման գործում»։
Մի քանի էջում թվարկվում են մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ թե՛ «աննախադեպ էթնիկ զտումները», թե՛ «մշակութային ժառանգության ոչնչացումը», թե՛ «մարդու իրավունքների խախտումը» եւ այլն, եւ այլն...
«Ուստի խնդրում ենք Միացյալ Նահանգներին հետեւողականորեն պաշտպանել մարդու մեր իրավունքները՝ նպաստելով Հայաստանից քշված ադրբեջանցիների հայրենիք խաղաղ, արժանապատիվ եւ անվտանգ վերադարձին՝ համապատասխան քաղաքական նախաձեռնությունների եւ անվտանգության ոլորտի նախաձեռնությունների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական օգնության ծրագրերի միջոցով»,- պահանջում են Բաքվից։ «Համոզված ենք, որ Միացյալ Նահանգների անաչառ եւ համակողմանի ջանքերը կնպաստեն այն բանին, որպեսզի հարգվի Հայաստանից քշված ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքը եւ դրանով իսկ ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը՝ որպես համամարդկային արժեք, եւ ամուր խաղաղություն հաստատվի։
Մենք պատրաստ ենք երկխոսության եւ համագործակցության ԱՄՆ համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանից քշված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցերում»։
Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծման նախաձեռնությունը կոչված է ավանդ ներդնելու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների ընդարձակ ծրագրում։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները