Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու նրա՛նց, որ իրենց սիրասուն զավակներին տվեցին հանուն հայրենիքի. Արցախի թեմի առաջնորդ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքը՝ Ավետման տոնին․
«Սիրելի Մայրեր և քույրեր, Այսօր, երբ մեր հայրենիքը անցնում է փորձությունների և նեղությունների միջով, խորհրդավոր զուգադիպությամբ ապրիլի 7-ի ուրախարար տոնը համընկել է Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Չարչարանաց և Խաչելության հիշատակության օրվա հետ: Այս իրողությունը մեզ հրավիրում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նայելու մի նոր ու հոգևոր ավելի խորը հայացքով:
Մարդու հոգին ջերմացնող մայրության, առաքինության և ճշմարիտ գեղեցկության գաղափարների մարմնացում հանդիսացող Աստվածամայրը այսօր կանգնած է Իր Որդու Խաչի առաջ, և Նրա կրած ամեն մի հարված ու անարգանք սրի պես մխրճված են իր սրտի մեջ: Բայց անասելի այս տառապանքը չկարողացավ ընկճել Նրա մայրական սերը և հոգու մի անկյունում թաքնված այն հույսը, որ Աստծուց շնորհված իր Խորհրդավոր Զավակի կյանքը չի կարող այդպես անհույս մահվամբ վերջանալ: Մարիամը հավատում էր Ավետման ժամանակ իրեն Տրված խոստմանը և սպասում էր դրա իրականացմանը: Իր խոնարհ իմաստությամբ, Հիսուսի ծնունդից սկսած, Նա ամեն բան պահում էր իր մեջ և իր սրտում խորհում դրանց մասին(Ղուկ 2:19):
Առ Աստված իր անվերապահ հավատով և խոնարհությամբ` Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու մեր հայոց բոլոր մայրերին ու աղջիկներին՝ նրա՛նց, ովքեր ապրում են հայրենիքի ցավով, նրա՛նց, ովքեր իրենց մայրական աղոթքով ու սիրով այսօր ապրում և ապրեցնում են Արցախը, և նրա՛նց, որ իրենց սիրասուն զավակներին տվեցին հանուն հայրենիքի` Մարիամի նման սուր ընդունելով իրենց սրտերից ներս:
Սիրելի Մայրեր և Քույրեր, Աստվածամոր ավետման այս գեղեցիկ տոնին մեր շնորհավորանքներն ու սրտի անկեղծ ջերմությունն ենք բերում Ձեզ և հայցում Տիրամոր բարեխոսությունը հայոց բոլոր մայրերի, քույրերի և մեր Մայր Հայրենիքի համար: Հավատքով ու խոնարհությամբ մոտեցե՛ք Աստծուն, որպեսզի Դուք էլ Մարիամի նման վայելեք Հարության լիակատար ուրախությունը»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան