Ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ հայտարարելով՝ կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիության դեպքում. պետնախարար
Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ադրբեջանը փոխել է ճանապարհը փակելու նպատակը և մոտիվացիան։ Սա ակնհայտ սադրանք է ադրբեջանցիների կողմից, քանի որ նրանք փորձել են ոչ միայն խոչընդոտել Ստեփանակերտ մուտք գործելուն, այլև վախի մթնոլորտ ձևավորել», - ընդգծել է Ներսիսյանը։
Նա հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, որոնց ինքնազգացողությունը վատացել է հենց իրենց՝ մեքենա ներխուժումից։
«Ադրբեջանի այդ գնահատականներն ու պարզաբանումներն այնքան պարզունակ եւ կեղծ են, ես այն կբնութագրեի հետեւյալ կերպ՝ Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո փորձեց արհեստական շնչառություն տալ, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել: Իրավիճակն ուղղակիորեն ադրբեջանցիների կողմից սադրվել է, սադրիչ գործողությունների արդյունքում ինչ վիճակ պետք է առաջանա տարեց կանանց մոտ: Նրանք այդ գործողություններով վստահաբար կանխատեսել էին նման իրավիճակ, որից հետո երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով եւ հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, եւ մերժում ստանալուց հետո արգելեցին եր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը եւ ըստ էությանը ռեուս խաղաղապահները տվյալ իրավիճակում առաջնահերթություն տվեցին մեր քաղաքացիներիկ առողջոււթյան պահպանմանը: Դա ցուցադրական էր եւ նաեւ հումանիզմ ցուցադրելու նպատակ էր հետապնդում, եւ այդ եղանակով փորձել են քողարկել իրենց արարքը, բայց իրականում նրանք ուղղակիորեն արգելել են մեր շտապօգնության մոտենալը»,-ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները