Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիեւի վարչակարգի դեմ. Լորան Վոքե
Ղարաբաղյան հակամարտությունը երկու երկրների միջեւ վեճ չէ, այլ ժողովրդի, քաղաքակրթության վերացման նպատակաուղղված ձգտում։ Այս մասին տեղեկացրել է Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Կրկնում են վճռականորեն, եւ կարեւոր է, որպեսզի դա լսեն Ֆրանսիայում եւ Եվրոպայում։ Սա վեճ չէ երկու երկրների միջեւ, որտեղ սահմանները հստակ չեն։ Սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանվող մարդու իրավունքների խախտում է, սա ժողովրդի, քաղաքակրթության վերացման մտադրություն է։ Սա Հայաստանի, Արցախի եւ Սյունիքի պայքարն է, բայց այն ավելին է, քան պայքարը հանուն քաղաքակրթական արժեքների։ Ձեզ պաշտպանելը՝ այդ արժեքները պաշտպանել է նշանակում»,- ասել է Վոքեն։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման մասին հարցին՝ ֆրանսիացի քաղաքական գործիչն ընդգծել է. այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ, իսկ միջազգային հանրույթի արձագանքը չի համապատասխանում տեղի ունեցողին։ Նա հիշեցրել է, որ որոշում է կայացվել չգնել ռուսական գազ. «Ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է։ Ինչո՞ւ եզրակացություններ չեն արել։ Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիեւի վարչակարգի դեմ։ Ես տալիս եմ այս հարցերը, եւ դրանք ինձ վրդովեցնում են»,- նշել է շրջանի ղեկավարը։ Նրա խոսքով՝ պետք է, որպեսզի հայտնի մարդիկ կանգնեն Արցախի կողքին եւ իրենց երկրների հանրություններին բացատրեն, քանի որ շատերը չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ «Ընթանում է լուրջ քարոզչություն ձեր թշնամիների կողմից։ Ես տեղում էի։ Եվ մեր պատվիրակության 40 անդամ կարող է հաստատել։ Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում։ Ադրբեջանական ուժերը զբաղեցրել են Հայաստանի տարածքը, այն տեղը, որտեղ մենք գտնվում էինք սրանից երկու օր առաջ։ Ես չգիտեմ մոլորակի վրա մեկ այլ անկյուն, որտեղ 120 հազար մարդ շրջափակված լինի։ Չեմ մտաբերում մեկ այլ տեղ, որտեղ այսպիսի բարբարոսություն է տեղի ունենում»,- նշել է Վոքեն։
Մեկնաբանելով Ֆրանսիայից խաղաղարարների տեղակայման հնարավորության մասին հարցը՝ քաղաքական գործիչը նշել է, որ չի կարող խոստումներ տալ կառավարության անունից. «Բայց կարող եմ հավաստիացնել, որ մեր մակարդակով կանենք ամեն ինչ, որպեսզի թեթեւացնենք վիճակը։ Մենք հիացած ենք արցախցիների համարձակությամբ, եւ նրանք աշխարհում ապրելու իրավունք ունեն»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները