Բաքվում Հայաստանի ինքնիշխան տարածքի հարյուրավոր կիլոմետրերի օկուպացիան անվանել են «Ադրբեջանի ներքին գործ»
Ադրբեջանի ԱԳՆ-ն այնքան շատ է ստել, որ կորցրել է իրականության հետ կապը։
Մեկնաբանելով կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է հետեւյալը․ «Հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից։ Միջազգային կազմակերպություններին Ադրբեջան հրավիրելու եւ մեր երկրի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները»։ Հիշեցնենք, որ պաշտոնյան նկատի ունի ԵՄ առաքելությունը, որը գտնվում է Հայաստանում՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
Հաջիզադեի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը «Ադրբեջանի ներքին գործն է»։ Շարունակելով ոչ ադեկվատ հայտարարությունները՝ Հաջիզադեն պնդում է, որ «վերջին շաբաթներին Հայաստանը սաստկացրել է իր ագրեսիվ հռետորաբանությունը Ադրբեջանի դեմ, սադրանքներ է իրականացրել մեր զինված ուժերի դեմ մարտի 5-ին (Ադրբեջանի դիվերսանտների կողմից Բաքվում Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք աշխատակիցների սպանությունը՝ «վերագրված» հայկական կողմին) եւ մարտի 20-ին (ադրբեջանական ուժերի կողմից բարձունքների գրավման փորձ), լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել տարածաշրջանում», եւ ընդհանրապես «հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իրենց տարածքային պահանջներից»։
«Պահանջներ» ասելով՝ ԱԳՆ ներկայացուցիչը նկատի ունի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերումը եւ միջազգային հանրությանն ուղղված կոչերը՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները