Այս իշխանության կոռուպցիայի մասին շատ է խոսվել ու պարտադիր պետք է շարունակել խոսել․ Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռոբերտ Քլիթգարդը (ամերիկացի տնտեսագետ) ժամանակին ձևակերպել է կոռուպցիայի ֆորմուլան. այն է՝ կոռուպցիան = մենաշնորհ + հայեցողություն - հաշվետվողականություն։
Հիմա էսօր, մեր արդարադատության նախարարը մեզ ասում է, թե կոռուպցիայի դեմ պայքարн այս իշխանության բրենդն է։ Եկեք այս բանաձևով դիտարկենք այս/իրենց իշխանության պարագայում։
Իշխանությունը մենաշնորհ չէ՞, ՄԵՆԱՇՆՈՐՀ Է․ այն կազմված է ՔՊ կուսակցության կողմից, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացած իշխանավորները նշանակվում կամ ընտրվում են իր ՀԱՅԵՑՈՂՈւԹՅԱՄԲ, այսինքն իր ցանկությամբ, դաբռոյով, հավանաբար՝ իր անձնական շահի տեսանկյունից։ Որևէ որոշում, մարդանց հանել-դնելուց սկսած, վերջացրած Ակադեմիական քաղաք հիմնելու կամ բանակին կլուբնիկ մատակարարելով, որևէ կերպ չի հիմնավորվում, ընդ որում՝ ո՛չ քաղաքացիներին, ո՛չ ԱԺ-ում, և ոչ մեկին։
Գաղտնիք չէ, որ իշխող կուսակցությունը գնում-մտնում իր գրասենյակ, ինչ-որ բաներ է քննարկում, ենթադրվում է՝ անձնական շահերից ելնելով էլ որոշում են՝ քաղաքապետ ով լինի, ով՝ ոչ, դատախազ ով լինի, ով՝ ոչ, ՍԴ դատավոր և այլն։ Որևէ մեկը նկատել է՞, որ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈւԹՅՈւՆ լինի։ Օրինակ՝ նույն Սեդա Սաֆարյանին կամ նույն Գրիգոր Մինասյանին պաշտոնի նշանակել/ընտրելու շարժառիթը, հիմնավորումը։ Այստեղ էլ նույնն է։
Եվ վերջում․
այն, որ հարգելի արդարադատության նախարարը ու ԲԴԽ նախագահը երկար տարիների մտերիմ ընկերներ են, միասին հիմնել ու մինչ օրս հանդիսանում են նույն ոլորտում աշխատող առևտրային կազմակերպության բաժնետերեր, դա տիեզերական հակափաստարկն է Մինասյանի ասածի։
Այսքանը։
Այս իշխանության կոռուպցիայի մասին շատ է խոսվել ու պարտադիր պետք է շարունակել խոսել։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները