Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Արցախ

Շվեյցարիան պետք է հստակ ուղերձ հղի Ադրբեջանին. Արտակ Բեգլարյանը՝ «Լա Լիբերտե» թերթին

 

Շվեյցարական առաջատար «Լա Լիբերտե» թերթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը՝ մեկնաբանություններ ստանալով Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանից և քաղաքացիներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամի ղեկավարը Սենորան «Լա Լիբերտե»-ին ներկայացրել է անցյալ տարվա դեկտեմբերից աշխարհից կտրված Լեռնային Ղարաբաղի բնակչության տառապանքները:

«Արդեն 75 օր է շրջափակման մեջ ենք: Տրանսպորտի մեծ մասի աշխատանքը խափանվել է վառելիքի բացակայության պատճառով, տներն ստիպված ենք տաքացնել փայտով, հունվարի 9-ից փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները»,- ասել է Սենորան։

Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած ցուցարարները որոշեցին արգելափակել մուտքը դեպի Լաչինի միջանցք՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը: Այս անցուղին, որը հսկում են ռուսական ուժերի մոտ 2000 անդամներ, որոնք նպատակ ունեն կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը, այժմ անհասանելի է խաղաղ բնակչության համար: Միայն Կարմիր Խաչի աշխատակիցներին են թույլատրում անցնել։

Կիսված ընտանիքներ

Չնայած Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին վերացնել շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչները դեռևս մեկուսացված են արտաքին աշխարհից։

«Սկզբում խանութներում ուտելու բան չկար, ստիպված էինք հարմարվել դրան, հատկապես՝ սննդի խնդիրներին»,- ասում է Սենորան, որը ապրում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Էլեկտրաէներգիայի անջատումները հաճախակի են և տևում են օրական առնվազն վեց ժամ: Դրան գումարվում է գազի բացակայությունը, որը շուրջ երկու ամիս չի մատակարարվել։

Կյանքի պայմաններն էլ ավելի են բարդանում, երբ հարազատները բաժանվում են։

«Կան հարյուրավոր ընտանիքներ, որոնց անդամների մի մասը գտնվում է Հայաստանում և հակառակը»,- պատմում է Սենորան։

Ինչպես իր տարածաշրջանի շատ այլ կանայք, նա ստորագրել է «Արցախի կանանց» (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը. խմբագրի ծանոթագրություն) խնդրագիրը՝ ուղղված Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Ավելի քան 150 հազար ստորագրությամբ նամակում նրանք Եվրահանձնաժողովի նախագահին խնդրում են «չսառեցնել» իրենց երեխաներին: Նամակ, որն առայժմ անպատասխան է մնացել։ «Այստեղ մարդկանց ապրուստի միջոցներից մեկը զբոսաշրջությունն էր։ Պատերազմից հետո միայն հայերն էին գալիս, և այժմ նրանք էլ չեն կարողանում մեզ այցելել։ Բնակիչների մեծ մասն այժմ գործազուրկ է»,- բացատրում է նա։

Ինչպես շատ բնակիչներ, նա դեռ կրում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմի հետևանքները. «Մեզ մոտ չկա մի ընտանիք, որը պատերազմի սկզբից ի վեր ողբերգություն չապրի»։

«Մեր տղան տանը մենակ էր, երբ ռումբը պայթեց: Հարևանները նրան տարան իրենց նկուղ, մինչև ռմբակոծությունները կավարտվեին։ Այդ ժամանակվանից նա տառապում էր հետտրավմատիկ սթրեսից, և ստիպված էինք նրան ուղարկել քրոջս մոտ՝ Հայաստան»,- ցավով ասում է նա։

Այս հակամարտությունը, որը երկու կողմից ավելի քան 6000 մարդու մահվան պատճառ է դարձել, դեռ շարունակվում է, և երկու բանակների միջև փոխհրաձգությունները դեռ կանոնավոր են։

Սակայն, այն հարցին, թե արդյո՞ք նա մտադիր է ընտանիքի հետ գնալ Հայաստան, նա չի հապաղում պատասխանել. «Մենք այստեղից ենք, սրանք են մեր հողերն ու մեր ակունքները, մենք երբեք չենք հեռանա»։

Բազմաթիվ ընտանիքներ կիսված են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որտեղ ապրում են այդ ընտանիքների անդամներից ոմանք:

Պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը մտահոգված է բնակչության համար հետագա հետևանքներով. «Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կարող են անցնել Լաչինի միջանցքով, բերում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, օրինակ՝ սնունդ, դեղորայք, քանի որ մեզ չի բավականացնում: Բայց մնացած ամեն ինչի ներկրումը, ինչպես, օրինակ, շինանյութերի, դադարեցված է: Սակայն մենք դեռ ցուրտ եղանակների մի մասն ենք անցկացրել, և պատերազմի ավերածությունների պատճառով 3700 ընտանիք սպասում է բնակարանի»:

Նրանց թվում շատերը տեղահանվել են հակամարտության հետևանքով, այս դեպքում կլինի մոտ 40 հազար մարդ: Գործիչը հավելում է.

«Լեռնային Ղարաբաղում շատերը վախենում են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը կհրաժարվի իրենցից։ Ոմանք մեկնաբանում են, որ դրա պատճառն այն է, որ իշխանությունները ցանկանում են փրկել Հայաստանը և գտնվում են թույլ դիրքերում շատ ավելի լավ զինված և հզոր ադրբեջանական բանակի դեմ։ Ուստի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում մեզնից է կախված շատ բան»:

Նա նաև անհանգստացած է եվրոպական դիրքորոշմամբ, որի համար նախագահ Իլհամ Ալիևը դարձել է առանցքային դաշնակից՝ փոխհատուցելու ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական գազի բացակայությունը։

«Դեկտեմբերի 17-ին՝ շրջափակման մեկնարկից հինգ օր անց, Եվրամիությունը միլիարդավոր դոլարների համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի կառավարության հետ։ Դա շատ վատ ազդանշան է»: Ճիշտ այնպես, ինչպես Բեռնի երկչոտ պատասխանը Socar ադրբեջանական պետական ընկերությանը, որը Շվեյցարիայում ունի մոտ 200 սպասարկման կայան:

«Շվեյցարիան չպետք է հանդուրժի հեղինակության նման անկումը, նա պետք է հստակ ուղերձ հղի Ադրբեջանին, քանի որ դա իր մարդասիրական արժեքների հարցն է։ Socar-ը ուղղակի և անուղղակի ճանապարհով դառնում է պատերազմի հիմնական աջակիցներից մեկը»։

Ճնշումներ Շվեյցարիայի եվ Socar-ի դեմ

Երեկ ցուցարարները Ժնևում ՄԱԿ-ի շենքի մոտ ուշադրություն են հրավիրել Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքի անտանելի խախտումների վրա։

Հարյուրավոր անձինք, դատապարտելով ադրբեջանական պատվիրակության ժամանումը Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին, ցուցապաստառներ են կրել, որոնք դատապարտում են Շվեյցարիայի ու Ադրբեջանի կապերը և «էթնիկ զտումների» քաղաքականությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ:

SOCAR-ի շվեյցարական գործընկեր Միգրոսին հորդորելով բոյկոտել ադրբեջանական նավթային ընկերությունը՝ Ժնևում հավաքվեց հասարակական կազմակերպությունների և քաղաքական գործիչների մի դաշինք՝ դատապարտելու Լեռնային Ղարաբաղում տիրող ողբերգական իրավիճակը: Գրեթե բոլոր կողմերի քաղաքական գործիչներից կազմված այս կոալիցիայի անդամները հերթով կանգնում էին խոսափողի մոտ։

Նախ ելույթ ունեցավ սոցիալիստ Լորենս Ֆելման-Ռիելը, որը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում ներկայումս տեղի ունեցող «էթնիկ զտումների» կապակցությամբ։ «2022 թվականի սեպտեմբերի 13-ին պատերազմը հետ բերեց հարյուր տարի առաջ հայ ժողովրդի ապրած ցեղասպանության անտանելի հիշողությունը»: Խոսելով Շվեյցարիայի դերի մասին՝ նա ավելացնում է. «Մենք Դաշնային խորհրդին խնդրել ենք միջամտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Շվեյցարիան պետք է օգտվի ոչ մշտական անդամի իր դերից՝ ճնշում գործադրելու և ուժի կիրառումը դատապարտելու համար»:

Հետո ելույթ ունեցավ կանաչ-լիբերալ Միշել Մաթերը։ «Սրտից բխող ճիչ» հայտարարելով՝ պատգամավորը ներկայացրեց իր խորհրդարանական այցը Հայաստան և այցելությունը Ջերմուկ քաղաք անցած տարվա հոկտեմբերին։ Այս նախկին լեռնադահուկային հանգստավայրը, որը հայերի և ադրբեջանցիների բախումների վայրն էր, դեռևս պարուրված է փամփուշտներով և պատերազմի հետևանքներով: «Ինձ անհանգստացնում է աշխարհաքաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ Այնպիսի հարևանների հետ, ինչպիսիք Իրանն ու Թուրքիան են, այն գտնվում է ընկույզկոտրիչի մեջ»:

«Ուկրաինայի պատերազմի ֆոնին մնացած բոլոր հակամարտությունները հետին պլան են մղվել: Հայերը տեսնում են, որ իրենց տարածքը դանդաղորեն փոքրանում է: Նրանք դանդաղ մահվան վտանգի տակ են»:

Ելույթ ունեցավ «Together on thr left»-ի ընտրված ներկայացուցիչ Ստեֆանի Պրեցիոզոն։ «Մենք բոլորս հայ ենք»,- ասում է նա Ազնավուրի լեզվով։

Հենվելով Հաագայի միջազգային դատարանի որոշման վրա՝ նա հավելում է. «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ պուտինյան Ռուսաստանն այլևս չի կատարում միջնորդի իր դերը: Կա մոտալուտ աղետի վտանգ, և Հայաստանը մեր կարիքն ունի առավել քան երբևէ»։ «Ադրբեջանի արտահանման 90 տոկոս կազմում է գազն ու նավթը, որը նա վաճառում է Շվեյցարիայի և Socar ընկերության միջոցով, ինչը նշանակում է, որ մենք ինչ-որ տեղ ֆինանսավորում ենք շարունակվող պատերազմը»։