Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ծայրից ծայր քանդվել է
Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղարկած ավտոբուսով տեղափոխվել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մոտ՝ Իսքենդերուն:
«Այս գյուղի բնակչությունը գնալով նվազում է: Երկրաշարժը մեծ ավերածություն եղավ: Որպեսզի այս գյուղը չվերանա, պետության աջակցությունն է անհրաժեշտ»։
Նա ասել է, որ գյուղում 15 տուն էապես վնասվել են, եկեղեցին նույնպես վնասվել է: Այս պահին մոտ 25 վրան ունեն, որտեղ էլ ապրում են: Շեշտել է, որ բոլոր կողմերից օգնություն է գալիս, 4-րդ օրվանից սկսել է տեղ հասնել օգնությունը, շնորհակալություն է հայտնել բարերարներին, պաշտոնյաներին:
«Սրանից հետոն արդեն պետությունից ենք ակնկալում: Ինչպե՞ս են կառուցվելու քանդված տները: Գումարային օգնությա՞մբ, թե՞ այլ ճանապարհներով: Պետք է ստեղծենք այն հնարավորությունները, որոնք կկանխարգելեն, որ մարդիկ լքեն այս գյուղը: Գյուղացիների միգրացիան կանխելու համար պետք է նախ և առաջ լուծենք ապաստանի հարցը:… Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում: Ամեն եկողից օգնություն ենք խնդրում: Շատ մեծ աղետ ապրեցինք»,- նշել է գյուղապետը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները