Պատմությունը ցույց է տալիս, որ պետությունները գրեթե երբեք չեն շահում հեղափոխություններից
Հետաքրքիր է հանրությունը. գրեթե երբեք դասեր չի քաղում պատմությունից:
Հեղափոխություններ:
Առնվազն 20-21րդ դդ. պատմությունը ցույց է տալիս,որ պետությունները (հատկապես փոքրերը), գրեթե երբեք չեն շահում հեղափոխություններից:
Անկախ այն բանից, թե որքան են արտաքին ուժերի մասնակցությունը այս կամ այն հեղափոխությանը, փաստ է, որ դրանք տեղի են ունենում իշխանությունների լուրջ թերացումների պատճառով: Արտաքին ուժերն էլ օգտվում են հանրային հիմնավոր դժգոհություններից՝ օգնելով իշխանության գալ իրենց համար հարմար խմբերի:
Նորագույն պատմության շրջանում ականատես ենք եղել բազմաթիվ նման օրինակների... Հետխորհրդային տարածքում Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան և այլն:
2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած դեպքերից հետո (որը ժամանակին սխալմամբ անվանում էինք հեղափոխություն...), հավատալով մեր ազգային բացառիկությանը՝ շատերը կարծում էին (այդ թվում ես՝չնայած, կրթությանս), որ մենք, որպես յուրահատուկ ազգ, կարող ենք այդ հարցում բացառություն լինել…
Իհարկե, չեղանք: Դեռ ավելին, պարզվեց, որ բացասական առումով ենք բացառիկ՝ վերընտրելով ազգակործան կապիտուլյանտին երկրի վարչապետ(եթե հետագայում չապացուցվի, որ ընտրությունները կեղծված էին…):
Մնացած առումներով ամեն ինչ կրկնվեց մյուս հեղափոխությունների օրինակով՝ պատերազմներ, տարածքների կորուստ, մահեր, բռնաճշումներ, իշխանության բոլոր ճյուղերի ուզուրպացիա, կոռուպցիա, օլիգարխիա, ամենաթողություն և այլն…
Բայց նույնիսկ այդքանից հետո, մեր ծայրահեղ վառ բացասական օրինակը դաս չեղավ նույնիսկ մեր հարևան և ոչ այնքան հեռու երկրների համար: Թվում էր, թե մեր դեպքից հետո առնվազն 1 տասնամյակ հանրություններն այլևս չեն փորձի հեղափոխություն անել իրենց երկրներում:
Բայց այսօր, ցավոք սրտի, նորից անհանգիստ է հարևան Վրաստանում, Իրանում, մի որոշ ժամանակ առաջ Բելառուսում...
էլ ի՞նչ պետք է լինի, որ հանրությունը դասեր քաղի պատմությունից և այլոց սխալներից:
Հ.գ. ասածս բնավ չի նշանակում, որ Հայաստանում պետք է սպասել հերթական ընտրությունների: Մեր դեպքն այլ է: Իշխանությունը զավթված է հակահայկական դավաճանական խմբակի կողմից, որը կործանման է տանում Արցախը և Հայոց Պետականությունը, արատավորում ամեն հայկականը:
Ուստի «Կարթագենը պետք է կործանվի»:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները