Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան

Վրաստանի խորհրդարանը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագիծը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության մյուս անդամ կուսակցությունները որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենսդրական նախագիծը, որն առավել հայտնի է «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագիծ անունով և վերջին շրջանում Վրաստանի քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Այդ մասին փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

«Մենք տեսնում ենք, որ ընդունված օրենսդրական նախագիծը տարաձայնություններ է առաջացրել հանրության շրջանում։ Ստի մեքենան կարողացել է օրենսդրական նախագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։ Օրենսդրական նախագծի վրա դաջվել էր «ռուսական օրենք» կեղծ պիտակը, իսկ առաջին ընթերցմամբ դրա ընդունումը հանրության շրջանում ներկայացվել է որպես եվրոպական ուղուց հեռացում։ Բացի այդ, արմատական ուժերին հաջողվել է երիտասարդության մի հատվածի ներգրավել հակաիրավական գործունեությանը»,- ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է վրացական հեռուստաընկերությունը։

Իշխող ուժը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն ու իրավապահ համակարգին՝ «բռնությանը պատշաճ, համբերատար և ամենաբարձր չափանիշներով արձագանքելու համար»։

Վրաստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի ակցիաները, ինչը պայմանավորված է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագծի ընդունմամբ։ Այն խորհրդարան էր ներկայացվել երկու տարբերակով։ Մարտի 7-ին խորհրդարանական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական նախագիծը։ Դրանով նախատեսվում էր ստեղծել Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ կներառվեն այն բոլոր հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ձևավորվում է օտարերկրյա ֆինանսավորման միջոցով։

Մարտի 9-ին նախատեսված էր օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։ Ընդ որում, այսօր պետք է քննարկվեր նաև «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենսդրական նախագիծը, ըստ որի՝ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կարող է ստանալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ֆինանսավորում է ստանում արտասահմանից։

Մարտի 7-8-ը Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի մոտ տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դեմ էին այս փոփոխություններին։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս իր աջակցությունն էր հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ վետո է դնելու օրենսդրական այդ նախաձեռնությունների վրա։ Վրաստանում, սակայն, նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը կարող էր շրջանցել նախագահական վետոն։