Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք) Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Պարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանում Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա Կաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը Նա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետից Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԿաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվեն
Հայաստան

Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի. Տոյվո Կլաարը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

 

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, ըստ նրա, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց:

«Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ», - ասել է Կլաարը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները: Կլաարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:

«ԵՄ-ն երկար տարիներ աշխատում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների հետ: Բայց, ի վերջո, դա, իհարկե, կախված է ոչ միայն ԵՄ-ից, այլև հենց երկրների, նրանց ղեկավարների գործողություններից։ Որովհետև մենք խոսում ենք կրթության մասին, քաղաքացիական հասարակության և ընդհանուր առմամբ հասարակության մեջ գաղափարների ձևավորման մասին, այդ թվում՝ դպրոցական ծրագրերի և այն մասին, թե ինչպես և ինչ է գրվում լրատվամիջոցներում: Այս ամենը, ճիշտն ասած, այն ոլորտն է, որտեղ ԵՄ-ն քիչ բան կարող է անել, ընդհակառակը, կրկնում եմ, դեռ շատ անելիքներ կան երկրների ղեկավարների կողմից... Երկու երկրների կառավարությունների համար կարևոր է ցույց տալ թշնամանքի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը և հայտարարել գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան սկսելու իրենց ցանկության մասին։ Հեշտ չի լինի։ Եթե նայեք Եվրոպային և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններին, ապա ձեզ համար անհնարին կթվա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին կա այժմ ֆրանսիացիների և գերմանացիների միջև: Ինչպես օրինակ ուսանողների փոխանակումը, պարբերաբար հանդիպումները Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների միջև։ Բայց սա մեծ աշխատանք էր պահանջում, առաջին հերթին, Փարիզի ու Բեռլինի Բոննի ղեկավարությունից։ Ուրեմն այստեղ էլ պետք է լինի», - ասել է Կլաարը:

Խոսելով Հայաստանում ԵՄ առաքելության մասին՝ Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ:

«ԵՄ-ի համար դա նշանակում է օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունների ժառանգությունը: Սա է մեր միակ շահը։ Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի հարևանությամբ, և այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը բխում են մեր շահերից։ Որովհետև որքան լավ են մեր հարևանները, այնքան լավ ենք մենք, դա այդքան պարզ է: Ուրախ կլինեմ, եթե Մոսկվան հասկանա, որ եթե մենք իրականում մեկ նպատակ ունենք, ապա կարող ենք լրացնել միմյանց ջանքերը և դա չհամարենք որպես ինչ-որ մրցակցություն, որը ներառված չէ ԵՄ հեռանկարներում», - եզրափակել է պաշտոնյան:

tert.am