Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Ինձ էլ դատի տվեք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկեք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. Եղիշե Մելիքյան

«Ֆուտբոլում մեծ հիասթափություն եմ ապրում, հասկանում եմ՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև շատ բաներ քանդվում են: Ես չեմ կարող լռել, որովհետև նախ կորցնելու բան չունեմ, բացի դրանից, ուզում եմ տեսնել հայկական ֆուտբոլի զարգացումը ու ինչ-որ չափով օգտակար լինել: 2.5 տարի է՝ հայկական ֆուտբոլում եմ, շատ բան եմ նկատել, տեսել ու զգացել: Եվ առաջին հերթին խոսքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարությանն է վերաբերում՝ նախագահ Արմեն Մելիքբեկյան և փոխնախագահ Արմեն Նիկողոսյան»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Խոսելով «Փյունիկի» հանդեպ ՀՖՖ ղեկավարության վերաբերմունքի մասին՝ Եղիշե Մելիքյանն ասաց՝ իրեն թվում էր՝ թեման մնացել է 2022թ., սակայն օրեր առաջ տեղի ունեցածը ստիպել է իրեն վերանայել իր մոտեցումները:

«Եկա պարապմունքի, Ավանի ակադեմիայում տեսա ոստիկանների: Հարցրեցի՝ ովքեր են, պատասխանեցին՝ եկել են «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին տեսնեն: Պարզվեց՝ ակումբի նախագահին Ֆեդերացիան դատի է տվել սեփական կարծիք ունենալու համար: Դա ինձ շատ հիասթափեցրեց: ԲԿՄԱ-ի հետ կապված խոսակցություն է եղել: Ես հիմա չեմ ուզում մտնել այդ դաշտ, չգիտեմ՝ ով է ճիշտ, ով՝ ոչ, բայց հարցի լուծումն այլ պետք է լիներ, բայց գնացին այլ ֆորմատով՝ մինչև դատարան ու վիրավորանք»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

«Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը հավելեց՝ շատ է հիասթափեցնում նաև վերաբերմունքն ակումբի նկատմամբ:

«Մայիս ամսին «Փյունիկը» դարձավ չեմպիոն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եկավ մարզադաշտ, գավաթը տվեց մեր թիմի ավագին ու արագ շուռ եկավ, գնաց… Ես ուզում եմ հասկանալ՝ «Փյունիկն» իրենց թի՞մը չէր, կամ իրենց սիրա՞ծ թիմը չէր… Մենք նշեցինք միայն «Փյունիկով», մեզ չշնորհավորեց ոչ ոք: Երբ հարցրի պատճառը, երբ 5 մետր այն կողմ «Փյունիկի» նախագահն էր, ով միլիոնավոր դոլարներ է ծախսում հայկական ֆուտբոլի զարգացման համար, արժանի է հարգանքի, 7 մետր այն կողմ էլ ես էի կանգնած՝ գլխավոր մարզիչը, ասացին՝ պրոտոկոլով է այդպես: Որտեղ իրենց պետք է, պրոտոկոլից են խոսում, որտեղ պետք է վերաբերմունք ցույց տան, վերաբերմունք են ցույց տալիս»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Վերջինս նշեց՝ շատ օրինակներ կարող է բերել, երբ իրենք ՀՖՖ-ի կողմից արհամարհանքի են արժանացել, ու դա բերել է նրան, որ արդեն հոկտեմբեր ամսին ուղիղ է արտահայտվել, ընդ որում, դա արել է Եվրագավաթների մամլո ասուլիսի ժամանակ, որովհետև դրանց դիտողականությունն է բարձր: 

««Ուրարտու»-«Նոա» խաղի ժամանակ «Ուրարտուին» որակազրկված մարզիչ դաշտ դուրս բերեց: Իմ նախագահի հետևից ոստիկանություն են ուղարկել, դատի են տվել: Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ Ֆեդերացիան աշխատել է օրենքի կոպիտ խախտումով: Խնդրեմ՝ ինձ էլ դատի տվեք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկեք: Ես դրանից չեմ վախենում: Իմ հարցին պատասխան տվեք՝ ինչի՞ ենք մենք օրենքի խախտում անում: Բայց ես չեմ ուզի, որ իրենք իմ հարցի պատասխանը գնան, ինչ-որ մի ստուդիայում (սովորաբար դա լինում է «Վիվարոն») տան: Ունեն հարաբերություն, գնում, նստում են, փակ, 4 պատի մեջ արտահայտվում են, իրենց կարծիքով՝ հարցը փակում են: Ես կուզենամ, որ նստենք դեմ առ դեմ, «Վիվարոյում» կլինի, թե այլ տեղ, պարոն Մելիքբեկյան, պարոն Նիկողոսյան, բացատրեք ինձ, որովհետև ես մարզիչ եմ, ով գնում է չեմպիոնության, ու ձեր գործողությամբ դուք ինձ խանգարում եք ու խոչընդոտում եք արդար մրցակցությանը»,- ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Եղիշե Մելիքյանը նկատեց՝ ինքն այդ խաղին ներկա է եղել ու տեսել է՝ ինչ կատարվեց ՀՖՖ աշխատակիցների հետ:

«ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը խաղը թողեցին, գնացին, որ տեսնեն՝ ինչ է կատարվում: Ես մոտենում եմ Արմեն Նիկողոսյանին, ասում եմ՝ տեսա՞ք՝ ինչ է կատարվում, մարզչին ուղղակի տարան նստարանից, որ ոչ ոք չտեսնի: Բայց տեսախցիկները ֆիքսել են, ես էլ ամեն բան տեսել եմ ու ասում եմ, որ հետևողական եմ լինելու: Բայց անցնում է բավականին ժամանակ, հոլիվուդյան կինո են ուզում սարքել, բայց ես ֆուտբոլային մարդ եմ, ամեն ինչ հասկանում եմ»,- ասաց մարզիչը՝ շեշտելով՝ ՀՖՖ կարգապահական մարմինը կոնկրետ ասել է՝ խախտում կա:

Եղիշե Մելիքյանի խոսքով՝ ինքն անձնական որևէ բան որևէ մեկի հանդեպ չունի, պայքարում է իր թիմի համար, և հավելում է՝ Ֆեդերացիան այդ 3 միավորն ուղղակի նվիրեց «Ուրարտուին»:

Հիշեցնենք՝ «Ուրարտուի» սեփականատերը Ջևան Չելոյանցն է: Վերջերս ակումբի մարզաբազա էր այցելել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Թե ինչով է պայմանավորված նրա հետաքրքրությունը այդ ակումբի նկատմամբ, դժվար է ասել, սակայն թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն ասել էր՝ Աննա Հակոբյանն իրենց հրավերով է եկել:

«Իսկ հայտնի մարդկանցից, ըստ ակումբի Facebook-ի էջում ներկայացվածի, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Անհասկանալի է, թե ինչ նպատակով կամ տրամաբանությամբ է մասնագիտությամբ արևելագետ պաշտոնյան գնացել «Ուրարտու» ու ֆուտբոլի պատմությանը վերաբերող թանգարանի ժապավեններ կտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուրարտու» ակումբի ու իշխանությունների «սերը» միայն Աննա Հակոբյանի կամ Արայիկ Հարությունյանի այցերով չի սահմանափակվում: Ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ներդրումների հետ կապված (հիմնականում՝ մարզադաշտեր կառուցելու մասով) ծրագրեր ներկայացրել: Մեր թերթի տեղեկություններով՝ մեծահարուստ այս անձնավորությունը բավականին սերտ կապեր նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունի: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»,- ասաց «Ժողովուրդ» թերթի աղբյուրը: Մի խոսքով, իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջևան Չելոյանց»,- գրել էր օրաթերթը:

Եղիշե Մելիքյանը թեպետ կարևորեց պետության՝ ֆուտբոլի մեջ ներդրումներ կատարելու գաղափարը, և նշեց, որ իր տեղեկություններով՝ արդեն 5 միլիարդ դրամի չափով աջակցություն եղել է ՀՖՖ-ին, սակայն այդ գումարների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ից ստացվող գումարների ու ՀՖՖ գործողությունների տրամաբանական պատճառահետևանքային կապը դժվարացավ բացատրել:

 «Ես Ուկրաինայում մարզիչ-ինստրուկտոր եմ աշխատել, կրթել եմ տասնյակ ուկրաինացի մարզիչների, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայում եմ աշխատել: այդ խոհանոցը ներսից գիտեմ: Երբ իմացա, որ «ՊՐՈ» կարգի արտոնագիր ստանալու համար ՀՖՖ-ն 5 միլիոն դրամ է սահմանել, որ մարզիչը տա, սովորի, ապշեցի: 5 միլիոն դրամը 12 000 դոլարից ավել գումար է: Երբ զանգեցի Ուկրաինա, ինձ ասացին, որ իրենց մոտ 4000 դոլար է, բայց այնտեղ մարզիչների աշխատավարձը շատ բարձր է, համեմատելի չէ մեր մարզիչների աշխատավարձի հետ: Ենթադրենք՝ ես մի հոգու օգնեցի, որովհետև տեսնում էի՝ լավ որակներ ունի, չի կարող վճարել, բայց ափսոս է, կկորչի, պետք է սովորի: Դուք ասում եք՝ ֆուտբոլի զարգացման համար պետությունը գումարներ է ներդնում, բա զարգացման առաջին գրավականը լավ մարզիչներ կրթելն է, և եթե դու չունես լավ մարզիչներ, չես կարող ֆուտբոլի զարգացման մասին խոսել»,- ասաց մարզիչը:

Ըստ նրա՝ ՀՖՖ տրամաբանությունն այնպիսին է, որ պարտադիր չէ՝ ամեն մեկն ունենա «Պրո» կարգի արտոնագիր:

«Ինչո՞ւ չունենան… Ինչի «ՊՐՈ»-ի վրա լիմի՞տ է դրված… Իհարկե, ոչ… Դուք մեր մարզիչներից 5 միլիոն հավաքում եք, երևի մի հատ լեգիոներ մարզիչ ունեք, մեր մարզիչներից փողերը հավաքում եք, որ այդ մարզչի պայմանագրի հարցե՞րը լուծեք: Ես խոսում եմ իսպանացիների, հիմա էլ ուկրաինացիների մասին»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Մարզիչը նկատեց՝ պետական աջակցության գումարները կարող էին ուղղվել ինչպես այդ նպատակին, այնպես էլ նոր մարզադաշտեր կառուցելուն:

«Դուք 4 տարի է՝ Ֆեդերացիայում եք: Ինչ որ սարքվել է, ինչ եղել է, եղել են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պրոյեկտները: Ինքը սկիզբը դրել է, դուք եկել եք, ՈՒԵՖԱ-ի փողերով սարքել եք: Դուք ձեզնով ի՞նչ եք արել: Մի Հանրապետական մարզադաշտ ունենք, Աստված չանի, եթե հանկարծ որակազրկեն, ստիպված ենք լինելու Վրաստանում խաղալ: Ավանի ակադեմիան էլ դուք չեք սարքել, որը մեզ չեք տալիս, մեզ չեք թողնում խաղալ այնտեղ, եկել, նստել եք, որոշում եք մեր ճակատագիրը: Մեզ հիմա արդեն Հանրապետական մարզադաշտից են զրկում, չեն տալիս, որն այն մարզադաշտն է, ուր «Փյունիկը» հաջողություններ է ունեցել, ադապտացվել է դրան: Հիմա մենք դիմել ենք, մեզ մերժել են, ասում են՝ ծանրաբեռնված է: մեզ առաջարկում են Արմավիրում կամ Աբովյանում խաղալ: Ձեր իրավունքն է տալ-չտալը, բայց երբ դուք նստում, եթերով ասում եք՝ մենք «Փյունիկի», Եղիշե Մելիքյանի հետ ընդհանրապես պրոբլեմ չունենք, բա որ տենց գրագետ, սիրուն խոսում եք, էս քայլերն ինչի՞ են նման»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Նա նշեց նաև, որ ի հակադրություն նրանց պնդումների, երբ ինքը դարձել է տարվա լավագույն մարզիչ, իրեն հանձնել է մրցանակը Տիգրան Ղարաբաղցյանը, իսկ 15 մետր այն կողմ կանգնած ՀՖՖ նախագահն ու փոխմանախագահն անգամ չեն շնորհավորել իրեն, հաջողություն չեն մաղթել գալիք Եվրագավաթային խաղերում:

«Դուք ասում եք մի բան, անում՝ բոլորովին այլ բան: Ղեկավար լինելն է արվեստ: Միայն կրթված լինելը բավարար չէ: Պիտի կարողանաս հարաբերություն պահել, մարդկանց կապել, այնպես անել, որ ոչ թե ակումբները քչանան, այլ շատանան: Այսինքն՝ ստացվում է, որ «Փյունիկը», որը սիրված ակումբ է, կարծիք է հայտնում, և որի հետ համաձայն չեք լինում, ընկնում եք մեր հետևից»,- ասաց «Փյունիկ» ակումբի մարզիչը:

Խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Ֆեդերացիայի ու հիմիկվա մասին, Եղիշե Մելիքյանն ասաց՝ ֆուտբոլային աշխարհում շատերը գիտեն՝ ինչպիսին են իր հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ:

«2009թ.-ից ես իրեն չեմ տեսել: Ես հավաքականում էի ելույթ ունենում, և ինքն ինձ զրկեց հավաքականում խաղալուց: Տարիներ անցան, ես իմ անալիզն արեցի իմ մեջ: Հասկացա, որ ես էի մեղավոր: Ես թույլ տվեցի սխալ: Մինչև էսօր այն մտքին եմ, որ այդ սխալը այն սխալը չէր, որի համար արժեր զրկել հավաքականից, բայց մարդն այդպես էր, չոր էր, կոնկրետ էր, ու դու իմանալով՝ չպիտի անեիր այդ սխալը: Ես արել եմ: Ես չեմ ուզի համեմատություններ անել: Դա իմ գործը չի, բայց ես երկու նախագահների հետ աշխատել եմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ: Մի նախագահն ինձ որպես ֆուտբոլիստի է ցավեցրել, մյուսը՝ որպես մարզչի: Բայց ես հասկացա մի բան՝ Ռուբեն Հայրապետյանը պատժում էր սխալի համար: Իսկ հիմա դու խոսում ես ճիշտը, ուզում ես լավ բան անել, դրա համար են պատժում»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Անդրադառնալով հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենավառ աստղի՝ Հայաստանի հավաքականը լքելուն, Եղիշե Մելիքյանը ափսոսանք հայտնեց, որ իտալացի երկրպագուները կարող են հիանալ Մխիթարյանի խաղով, իսկ ՀՖՖ անհեռատես գործողությունների արդյունքում հայ ֆուտբոլասերները զրկված են նրա խաղն ազգային հավաքականում վայելելու հաճույքից:

«Իրենց որ լսում ես, իրենք ոչ մի բանում մեղավոր չեն: Դրա համար Մխիթարյան ենք կորցնում, թիմեր ենք կորցնում, վաղն իմ հետևից կընկնեն: Ես ոչ գումարի, ոչ գործի խնդիր չունեմ: Ուզում եմ պայքարել ու զարգացնել հայկական ֆուտբոլը»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: