Պետդեպի ավագ խորհրդականը Բաքվում է․ հաջորդիվ կլինի Երևանում և Թբիլիսիում
Մեկնարկել է Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոյի պաշտոնական առաջին այցը տարածաշրջան։
Պաշտոնյան ժամանել է Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ պաշտոնատար անձանց հետ։ Այնուհետև Բոնոն կայցելի Երևան և Թբիլիսի։
Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել էր․ «Բոնոն պատրաստվում է հանդիպել երկրների ղեկավարների հետ, որ աջակցի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին»։ Վաշինգտոնը կարծում է, որ տարածաշրջան կատարած այցը թույլ կտա Բոնոյին շարունակել երկխոսությունը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, հավել էր Փրայսը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները