Թուրքիան աշխատում է հացահատիկի գործարքի վերականգնման շուրջ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Անկարան քրտնաջան աշխատում է՝ երկարաձգելու ՄԱԿ-ի կողմից աջակցվող նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Ուկրաինային հացահատիկ արտահանել Ռուսաստանի կողմից արգելափակված նավահանգիստներից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը սեւծովյան հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի սահուն իրականացման եւ հետագա երկարաձգման համար», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Դոհայում տեղի ունեցող ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների խորհրդաժողովում։
Չավուշօղլուն նաեւ ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է գործարքը երկարաձգելու ջանքերը։
«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որը կազմակերպվել է ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ, անցած հուլիսին թույլ է տվել հացահատիկ արտահանել Ուկրաինայի երեք նավահանգիստներից: Համաձայնագիրը երկարաձգվել է նոյեմբերին եւ կլրանա մարտի 18-ին, եթե երկարաձգման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կհամաձայնի երկարաձգել հացահատիկի սեւծովյան գործարքը միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սեփական գյուղմթերք արտադրողների շահերը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները