Մեզ սպասում է նոր փողոցային պայքար
Գալու է մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովման հնարավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանըը։
«Ի դեպ, կարծում եմ ընդդիմադիր արտաքին տեսքի ՀՀ-ի մի շարք ուժեր կկանգնեն հենց սրա և ոչ թե Արցախի կողքը, բայց կոչերը կուղղվեն Արցախին:
4 տարի գրեթե ամեն ՖԲ-ի գրառում, ու հարցազրույց էս մասին է եղել:
Մեզ սպասում է նոր փողոցային պայքար, ուր մանիպուլացված հայը իր բոլոր ձախողումները կապելու է մի կենտրոնի՝ ՌԴ-ի հետ, ու փրկություն փորձելու գտնել սպանդանդանոցում:
Հասկացեք մի պարզ բան, թուրքերը ու ազերները մտնելու են ՀՀ: Դիտարկեք առնվազն այն շինությունների ու կոմունիկացիաների ցանկը, որ այսօր օր ու գիշեր պատրաստում են ադրբեջանցիք հանձնված տարածքներում:
Խոսքս Արցախում բնակվող սովորական քաղաքական հայերին. ձիգ մնացեք, 102 ռազմաբազան հանելու են ամեն գնով, արևմտյայն բազաներ են տեղակայելու ՀՀ-ում, բայց դուք վերջում կարող եք հաղթել, (ի տարբերություն Հայաստանացիների, որ հակված են հանձնվելուն), սակայն միայն մի պարագայում՝ մաքրեք ձեր իշխանական ու մերձ իշխանական վաշխառուներին՝ սորոսականներ, սամվել բաբայանականներ և այն: Դուք ավելի լավ գիտեք:
Էս ա»,- գրել է նա:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները