Արցախի ԱԳ նախարարը հերքում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Աղդամում հետագա հանդիպման մասին լուրերը
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարություներն այն մասին, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները շարունակվելու են Աղդամում (Ակնա) և Գյանջայում(Գանձակ):
«Հայտարարություններն այն մասին, որ հանդիպումները շարունակվելու են Աղդամում, Գյանջայում, Բաքվում, եւ որ կա համապատասխան պայմանավորվածություն, իրականության հետ ոչ մի աղերս չունեն», - ասել է նա՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը շատ է նման առաջարկներ անում, բայց դրանք մերժվում են։ Ղազարյանը նաև ընդգծել է՝ մարտի 1-ին և փետրվարի 24-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև նախորդ նմանատիպ հանդիպումները մշտապես տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում