Ռուսաստանը ձեռքերը լվաց Վարդանյանի հարցում, իսկ դա Կովկասում օգուտ չի բերում. Զատուլին
Ես սա, իհարկե, սա գնահատում եմ որպես այն ճնշման հետեւանք, որը գործադրվել է նախեւառաջ Ադրբեջանի կողմից ոչ միայն Ռուբեն Վարդանյանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ հայկական կողմի վրա, սկզբունքորեն, որը չպաշտպանեց Վարդանյանին։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա ափսոսանք է հայտնել, քանի որ Վարդանյանի հայտնվելը կարեւոր է ոչ միայն ինքնին, այլեւ այն հույս է ներշնչում Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչությանը, որ ինքը չի լքվի։
«Նա բորբոքեց այդ հույսերը, եւ նրա հրաժարականն, իհարկե, կվնասի դրան եւ շատերին կդրդի, որ ոտքով քվեարկեն, այսինքն հեռանան Լեռնային Ղարաբաղից՝ թողնելով իրենց պապերի հողը։ Սա ողբերգական ելք է, առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես չեմ ուզում պահանջներ ներկայացնել անձամբ Վարդանյանին. նա, ըստ երեւույթին, պետք է բոլոր խնդիրները կշռադատեր այս պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել է իր վրա ճնշում գործադրելու աստիճանը»,- նշել է Զատուլինը։ Պատգամավորը կարծում է, որ այստեղ մի փոքր կշտամբանք կարելի է ուղղել նաեւ Ռուսաստանի Դաշնությանը, որին անվերջ դիմում էին պահանջներով, որ Ռուբեն Վարդանյանին տանենք, որպեսզի ստիպենք հեռանալ այնտեղից։
«Այն բանից հետո, երբ Վարդանյանը թողեց ՌԴ քաղաքացիությունը, որպեսզի դառնա Հայաստանի քաղաքացի, մենք պաշտոնական պատասխան ունեինք, որ կապ չունենք Վարդանյանի, նրա կարիերայի ծրագրերի հետ։ Կարծում եմ, որ այս դեպքում մենք էլ ենք տվել պաշտոնական պատասխաններ եւ չենք ցանկացել վիճաբանել ադրբեջանական կողմի հետ, ձեռքերը լվացել ենք Պոնտացի Պիղատոսի պես։ Կովկասում ձեռքերը լվացողի դիրքն ապագայում, ցավոք, օգուտ չի բերում ձեռքերը լվացողին։ Սա չփարատեց ադրբեջանական եւ թուրքական կողմերի կասկածները, նրանք շարունակում էին պնդել դա եւ նույնիսկ վերջերս Լաչինի միջանցքի բացումը կապեցին Վարդանյանի պաշտոնը լքելու հետ։ Այս պահանջն իրականում մի տեսակ կիսապաշտոնական բնույթ էր կրում։ Կարծում եմ, որ հիմա, այս ամենից հետո կարող ենք պարզել, թե այդպես է արդյոք իրականում, կբացվի արդյոք Լաչինի միջանցքը, կվերացնեն արդյոք Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները, որոնք, իհարկե, ոչ մի բնապահպաններ էլ չեն, դրանք վերահսկվում են Բաքվից»,- ընդգծել է Զատուլինը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները