Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան

Իշխող վարչախումբը կեղծ խաղաղասիրական թեզերով բթացնում է արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին եւ կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է:

Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաստանում եւ սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, եւ այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային իրադարձություններից է:

Ղարաբաղյան շարժումը եւ 1994 թվականին ազգային-ազատագրական պայքարում փառավոր հաղթանակն առաջին հերթին հայ ժողովրդի արժանապատվության, սեփական Հայրենիքում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու իրավունքին տեր կանգնելու արտահայտություններն էին:

Այդ տարիները իմ եւ իմ բազմաթիվ ընկերների կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց եւ ամենապատվաբեր տարիներից էին: Մենք գիտեինք՝ ինչ նպատակի համար ենք պայքարում, կազմակերպում Արցախի ինքնապաշտպանությունը, հանուն ինչի ենք զոհաբերում մեր երիտասարդ տարիները, ինչի համար էին մեզ հետ զրկանքների միջով անցնում մեր ընտանիքները, հայրենակիցները: Մենք տեսնում էինք Ադրբեջանի ղեկավարների հայատյաց նկրտումները, խտրական վերաբերմունքը, աչքի առաջ ունեինք Ադրբեջանի կազմում մեկ այլ ինքնավար կազմավորման ՝ հայկական Նախիջեւանի իսպառ հայաթափումը եւ վճռական էինք ամեն գնով թույլ չտալու դրա կրկնությունն Արցախում:

Մեր ժողովրդի խաղաղ եւ օրինական պահանջին հետեւեց Ադրբեջանի պատասխանը՝ Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում ու Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումներով, հայերի նկատմամբ ամենազազրելի ու զարհուրելի բռնություններով, կոտորածներով եւ տեղահանումներով: Արցախահայությունը դատապարտված էր նույն ճակատագրին, եթե չհաղթեր իրեն պարտադրված պատերազմում:

Ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում հանդիպեց միասնական բռունցք դարձած հայության պատասխան հարվածին եւ զինադադար խնդրեց:

Փա´ռք եւ պատի՛վ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին, խոնարհում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին:

1991 թվականին իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկիզբ էր դրել պետականաշինության գործընթացին եւ զարգանում էր որպես ժամանակակից ու ժողովրդավարական պետություն:

Ցավոք, Ադրբեջանը, չհաշտվելով ինչպես 1994-ին կրած ծանր պարտության, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ձախողման հետ, օգտագործեց հարմար պահը եւ, օգտվելով Հայաստանում օտարների աջակցությամբ իշխանությունը զավթած ապազգային ուժերի վարած պետականակործան քաղաքականությունից, 2020-ին սկսեց նոր պատերազմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ:

Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, թշնամուն հանձնվեցին առաջին հաղթական պատերազմում Արցախի ազատագրված տարածքների զգալի մասը, զոհվեցին հինգ հազարից ավելի երիտասարդներ, բազմաթիվ հայորդիներ հաշմվեցին, տասնյակներն էլ մինչ այժմ գտնվում են գերության մեջ, վտանգի տակ դրվեց Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների ապագան, թշնամին անարգել տարածքներ օկուպացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, երբեմնի ազգային զարթոնքը վերածվեց ազգային հիասթափության, ոմանց մոտ՝ հուսահատության:

Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետեւողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին եւ շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը:

Հայրենակիցնե՛ր,

Ղարաբաղյան շարժման հոբելյանը եւս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին: Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, եւ ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից եւ ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ եւ անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը:

Արցախցի սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ,

Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով եւ արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը: Համոզված եմ՝ այդպես կլինի նաեւ այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց եւ մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:

Աստված պահապան մեր Հայրենիքին»: