Վրաստանի վարչապետը Մյունխենի համաժողովում խոսել է Սաակաշվիլիի «դերասանական տաղանդների» մասին
Մյունխենի անվտանգության համաժողովում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստիպված է եղել պատասխանել կալանքի տակ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի մասին հարցին, գրում է «Новости-Грузия»-ն։
«Դուք նշեցիք կադրեր, լուսանկարներ, ես կասեմ, որ պարոն Սահակաշվիլին լավ դերասան է», - ասել է Ղարիբաշվիլին՝ նախկին նախագահին անվանելով հանցագործ եւ հերքելով, նրա ծայրահեղ ծանր վիճակում գտնվելը։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին արդեն ութ ամիս է, ինչ պատիժը կրում է մասնավոր բժշկական կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են բանտից, եւ նրան տրամադրվում են առավելագույն հարմարավետություն եւ արտոնություններ, որոնք չունեն մյուս բանտարկյալները։
«Դուք հավանաբար ապատեղեկատվություն եք տեսել, որոնք տարածվում են Սաակաշվիլիի ընտանիքի կողմից վարձված լոբբիստական ընկերությունների միջոցով… Այն, ինչ տեսնում եք տեսանյութում, Facebook-ում, սոցիալական ցանցերում, ճիշտ չէ», - ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը նշել է նաեւ, որ «Վրաստանն ունի ուժեղ ժողովրդավարություն, եւ ոչ ոք օրենքից վեր չէ» եւ թվարկել է այն մեղադրանքները, որոնց համար Սաակաշվիլին արդեն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, եւ մեղադրանքները, որոնց վերաբերյալ դատավարությունները դեռեւս ընթացքի մեջ են:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով բանտից ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի աշնանը, երբ ապօրինի հատել էր սահմանը եւ վերադարձել Վրաստան։ Կալանավայրում գտնվելու ժամանակ նրա առողջական վիճակը վատացել է։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները