Էս քաղաքը անգլուխ ա, լրիվ բարձիթողի վիճակում… զարթնում են էն ժամանակ, երբ Սուրմալու է լինում «հերոսի» շորերն հագնում են ու մեյդան ընկնում
Տիգրան Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սա տեղի է ունեցել Երևանում, մի քանի օր առաջ։ Նման դեպքեր շատ են լինում, ուղղակի դրանց մասին չենք իմանում։
Մի օր սենց բան լինելու ա Ավետիսյան փողոցում, դեպի Սարալանջ գնալուց, որտեղ ասֆալտը էնքան ա նստել, որ օրական 10-յակ մեքենաներ են ջարդվում։ Երեկ մի վարորդ բետոն տեղափոխող մեքենային խնդրեց էդ փողոցի մեջտեղի փոսը բետոն լցնի։ Նույն վիճակը Հալաբյան փողոցի ֆիզիկայի խաչներուկ չհասած մասն է։
Ասֆալտը էնքան է իջել, որ ամերիկական գորկիի նման մտնում են մեջը դուրս գալիս, մի օր հաստատ մի մեքենա էս օրն ա ընկնելու։ Մտեք Դավթաշեն գյուղ 1-ին փողոց կտեսնեք ինչ վիճակ ա։ Հլը սա ես եմ տեսել, բա ուրիշ տեղեր ինչեր կան։ Էլ չասեմ փնթի շինարարությունների մասին։ Ոչ մի տեղ չի պահպանվում անվտանգության տարրական նորմերը։ Ինչ էլ արվում ա, արվում ա ձևի համար։ Եվ սա բացառապես այն պատճառով, որ էս քաղաքը անգլուխ ա, լրիվ բարձիթողի վիճակում ա, ինքահոս գնում ա։ Մեկ էլ զարթնում են էն ժամանակ, երբ Սուրմալու է լինում «հերոսի» շորերն հագնում են ու մեյդան ընկնում։ Բայց ամենաահավորը մեր քաղաքի բնակիչների համատարած անտարբերությունն ա։ Մարդիկ ոնց որ թմբիրի մեջ լինեն։ Աստված չանի, եթե երկրաշարժ լինի, Երևանը մի հատ մեծ գերեզմանոց ա դառնալու։ Հա, հատուկ սենց եմ գրում, որ բոլոր նրանք ովքեր կարող են բան փոխեն ու չեն փոխում, տեղներից իրարի գան։ Թե չէ էս անմեղսունակ իշխանություններից ավել բան չի կարելի սպասել»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները