Միրզոյանի հետ խոսել ենք հայ–թուրքական եւ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից. Չավուշօղլու
Անկարայում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կազմակերպել են մամուլի ասուլիս։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր խոսքի սկզբում շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին երկրաշարժից անմիջապես հետո համերաշխություն հայտնելու եւ ցավակցելու, ինչպես նաեւ հիշեցրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել եւ ցավակցել։
«Հայաստանն այս դժվարին օրերին մեզ բարեկամական ձեռք է մեկնել։ Հայաստանը 1999–ի երկրաշարժին էլ հումանիտար օգնություն է ուղարկել։ Ցավոք Հայաստանն էլ երկրաշարժի գոտում է գտնվում։ Մեր հիշողության մեջ է դեռեւս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, քանի որ մեծ թվով մարդ է մահացել։ Այդ երկրաշարժից հետո Ալիջանի սահմանով մենք օգնություն ուղարկեցինք Հայաստան։ Հենց այդ սահմանով էլ Հայաստանը օրեր առաջ Թուրքիա ուղարկեց իր օգնությունը»,–ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն շեշտել է, որ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ «Հավատում ենք, որ այսօր հումանիտար ոլորտում մեր համագործակցությունը այս գործընթացին որպես աջակցություն կլինի։
Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունենալիք առաջընթացը մեր տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում կապահովի։
Իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ խոսեցինք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում կատարվելիք քայլերի, ինչպես նաեւ իրենից տեղեկություններ ստացանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համընդգրկուն խաղաղության բանակցությունների վերաբերյալ։
Ես այստեղից հատուկ ուզում եմ ասել, որ այս 3 երկրները, եթե անկեղծ քայլեր անեն, Հարավային Կովկասը հաստատուն խաղաղություն կհաստատենք, այս տարածաշրջանում խաղաղությունը տնտեսական բարգավաճման համար ծայրաստիճան կարեւոր է»,–ասել է Չավուշօղլուն։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի