Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի մանդատակիրների հարցով Երևանի քննադատությանը
«Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի իրավապաշտպան մեխանիզմները և կեղծ քարոզչություն է անում»։
Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի մանդատակիրների նամակը։
Ինչպես և ենթադրվում էր, պաշտոնական Բաքուն ոչ միայն հերքել է իրենց ուղղված փաստարկված քննադատությունները, այլև հանդես է եկել հակընդդեմ մեղադրանքներով։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, թե Ադրբեջանն, իբր, միշտ լրջորեն է վերաբերվել իր միջազգային պարտավորություններին և այս համատեքստում հավատարիմ է միջազգային կոնվենցիաներից և միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորություններին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ է կատարվում նաև 2020 թվականի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիներին ազատ չարձակելու հարցին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները