Թուրքիայի երկրաշարժերից հետո Անատոլիական սալաքարը տեղաշարժվել է 3 մետր եւ շարունակում է շարժվել. Դոգլիոնի
Անատոլիական սալաքարը, նախնական տվյալներով, Թուրքիայի ավերիչ երկրաշարժերից հետո տեղաշարժվել է 3 մետր, բայց դա վերջնական գնահատականը չէ, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Կառլո Դոգլիոնին։
Պրոֆեսորը նշել է, որ ցնցումները գրանցվել են Անատոլիական եւ Արաբական լիտոսֆերային սալերի հատման կետում։
«Անատոլիական սալաքարը շարժվում է ինչպես երկրակեղեւից, այնպես էլ Եվրասիական եւ Արաբական սալերից հարավ-արեւմուտք ուղղությամբ։ Իրականում ամեն օր տեղաշարժվում է մի քանի միկրոն։ Բայց տարեվերջին արդեն մի քանի սանտիմետր կստացվի»,- գիտնականի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Դոգլիոնին ուշադրություն է հրավիրել այն կետի վրա, որտեղ Թուրքիայում փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժի էպիկենտրոնն էր։ «Այդ կետում տեղի է ունեցել էներգիայի կուտակում, որը շարունակվել է տասնամյակներ։ Քանի որ այդ կետն այլեւս ի վիճակի չէր պահել էներգիան, Անատոլիական սալի տեղաշարժի ֆոնին էներգիան ազատ է արձակվել»,- նշել է գիտնականը։
Պրոֆեսորը նշել է, որ առայժմ դժվար է ճշգրիտ տվյալներ նշել, թե որքանով է տեղաշարժվել Անատոլիական սալաքարը։
Երբ ստացվեն արբանյակային տվյալները, կլինեն նաեւ ավելի ստույգ ցուցանիշներ, իսկ հիմա կարելի է համադրել սեյսմիկ տվյալները եւ հաշվարկել տեղաշարժը, նշել է ինստիտուտի ղեկավարը։ «Մեր հաշվարկներով եւ ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախնական գնահատականներով՝ տեղաշարժը կազմել է 3 մետր, բայց հետո ճեղքը մեծացել է եւ տեղաշարժը շարունակվել է։ Տվյալները, միանշանակ, կաճեն»,- ասել է նա։


















































Սեբաստիայում 4.4 մագնիտուդում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի դեպքում 90 հազար շինություն վտանգի տակ է Ստամբուլում
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի տնտեսությունը 34 մլրդ դոլարի վնաս է կրել երկրաշարժից, 1,25 միլիոն մարդ անօթևան է
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները