Եթե նույնիսկ ԱԺ-ն թույլ տար Ս. Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, դատախազը դա չի կարող անել. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ ԱԺ-ում քննարկված «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցին:
Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ, ԱԺ նիստում Սեյրան Օհանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակումից հետո, փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղին նկատեց, որ՝ «(...)Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում»:
Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բառացի հայտարարեց՝ (...)«Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միեւնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել»:
Քննարկվող հարցը շատ հստակ կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, եթե հանցանքը կատարելուց հետո անցել է քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը, բացառությամբ այն դեպքում, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն՝ անձը պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնի, այն էլ՝ գրավոր: Նա պետք է շատ ուղիղ և շատ հստակորեն գրավոր արձանագրված առարկություն ներկայացնի, ոչ մի դեպքում չլինի այնպիսի իրավիճակ, որ անձը որևէ դիրքորոշում չհայտնի դրա վերաբերյալ ու քրեական հետապնդում հարուցվի:
Հետևաբար, նույնիսկ այն պայմաններում, եթե Ազգային ժողովը գլխավոր դատախազին թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել, քանի որ ՕՐԵՆՔՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է այդպիսի մեղադրանքի հարուցումը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...