Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցին:
«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես գիտեք, մինչ օրս մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին իր իրավացի գործում և այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել»,- ասել է Աքարը։
Նա նաև աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման և կայունության ապահովման ջանքերին», կարևորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Աքարը նշել է, թե դա տնտեսական, սոցիալական առումով լուրջ օգուտներ կապահովի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները