Երեւանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին։
Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական Միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային նիստում՝ Ալիեւը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «մերժել է» Երեւան-Թբիլիսի-Բաքու համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու առաջարկը։
«Կոմիսար Խանը ակնարկեց այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետեւ Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձեւաչափ սկսելու Վրաստանի հետ մեր առաջարկը... Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը կազմակերպեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացավ վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,- հայտարարել է Ալիեւը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները