Ադրբեջանում համառորեն շարունակում են շրջանառել Հայաստանի ողջ տարածքի զավթման գաղափարը
Ադրբեջանում դանդաղ, բայց չափազանց մեծ համառությամբ շարունակում են պտտել Հայաստանի ամբողջ տարածքի զավթման գաղափարը։ Դա արվում է անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մատուցմամբ, որը բազմիցս հնչեցրել է Հայաստանի, ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Երեւանի հանդեպ տարածքային նկրտումներ։
Գաղափարը շրջանառվում է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվանմամբ ֆեյք կազմակերպության գործունեության ընդլայնման միջոցով։ Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջան» ասելով Ադրբեջանում հասկանում են Հայաստանի ամբողջ տարածքը։
Ֆեյք համայնքը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, իսկ երեկ «տեղի են ունեցել լսումներ մտավորականության (որը ներկայացված է համայնքի ղեկավար կազմում) եւ գիտնականների խմբի ու մասնագետների հետ՝ «Վերադարձի հայեցակարգ» նախագծի վերաբերյալ առաջարկությունների մասին։ Ինչպես երեւում է անվանումից, ֆեյք համայնքը մշակում է Հայաստան «վերադարձի հայեցակարգը»։
«Միջոցառման ժամանակ համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին նշել է, որ ադրբեջանցիներն ունեն Արեւմտյան Ադրբեջան ՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունք, եւ նման հարցերին հատուկ ուշադրություն է դարձվում հայեցակարգի նախագծում՝ այն իմաստով, որ այդ գործընթացը միջազգային կոնվենցիաներում վերադարձի իրավունք ունի, եւ տեղի է ունենալու խաղաղ ճանապարհով։ Համայնքի կանանց խորհրդի ղեկավար, պատգամավոր Մալահաթ Իբրահիմկըզին, պատգամավոր Էհթիբար Ալիեւը, համայնքի Հսկիչ-ստուգիչ հանձնաժողովի ղեկավար Վահիդ Նովրուզովը, ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի նախագահ Ռաուֆ Զեյնին, պրոֆեսոր Իբրահիմ Բայրամովը, գիտնական-պատմաբան Նազիմ Մուսթաֆան, գիտնական-հետազոտող Նազիր Ահմեդլին, պրոֆեսոր Գալեյ Ալլահվերդիեւը եւ այլք ներկայացրին իրենց առաջարկները «Վերադարձի հայեցակարգի» մասին։ Միջոցառման ընթացքում դիտարկվել են նաեւ լայն հասարակությունից ստացված առաջարկները»,- ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերել են ֆեյք համայնքի հաղորդագրությունը։
Նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը երկար տարիներ ապատեղեկատվություն է տարածել՝ ուռճացնելով փախստականների թիվը եւ հայտարարելով «միլիոն փախստականների մասին», իսկ հետո հասել է անգամ «մեկուկես միլիոնի», գաղափարն այնքան էլ հիմար ու անվնաս չի երեւում, ինչպես թվում է առաջին հայացքից։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները