Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ Պարագվայը պահանջում է պատժել Ջուդ Բելինգհեմին OpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպը ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև TOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համար Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնի
Արցախ

Սատանովսկին՝ ընտրություններից հետո թուրքական քաղաքականության փոփոխության եւ ՀՀ-ի վրա դրա ազդեցության մասին

 

«News.am»-ը գրում է. «Թուրքիայում 2023թ. հունիսի 18-ին կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են ավելի շուտ նշանակվել։

Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունն արդեն ձեւավորել են «Ժողովրդի դաշինք» եւ պատրաստվում են առաջադրել գործող նախագահ Էրդողանին։ Թուրքական ընդդիմությունը փետրվարին կարող է հայտարարել միասնական թեկնածուի մասին։

Ընդդիմությունում կոնկրետ թեկնածուներ, որոնք կարող են մրցակցել գործող իշխանությունների հետ, ռուսական Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի տեսնում։

Ըստ նրա, այդպիսիները պարզապես չկան։

«Էրդողանն այս պարագայում ընտրություններում կհաղթի»,- համոզված է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ Էրդողանի հաղթանակը Հայաստանի համար ոչ մի լավ բանով չի ավարտվի, քանի որ հասկանալի է նրա դիրքորոշումը թե՛ հայերի, թե՛ հրեաների, թե՛ հույների հանդեպ։ Այս առումով Էրդողանը կոշտ ազգայնական է, ընդ որում՝ կայսերական տիպի։

Հայտնի է, որ Թուրքիան մշտապես խոսում է այսպես կոչված մեծ թուրան՝ թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու պլանների մասին։ Այդ ճանապարհին Անկարային խանգարում է Հայաստանը, որը «փակում» է ցամաքային կապն Ադրբեջանի եւ այնուհետեւ՝ Կենտրոնական ու Միջին Ասիայի երկրների հետ։

Խոչընդոտը «վերացնելու» նպատակով էլ 2020թ. սանձազերծվեց թուրք-ադրբեջանական պատերազմը Արցախի հայերի դեմ, ինչպես պարզվեց՝ Հայաստանի Սյունիքի մարզով հորինված միջանցքի հետագա թիրախավորմամբ։ Թուրքիան դարձավ մի քանի հազար մարդկանց սպանությունների համամասնակիցն ու հովանավորը Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում եւ հետագա ագրեսիվ գործողություններում՝ արդեն նաեւ Հայաստանի դեմ։ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը պահպանվում է նաեւ Հունաստանի հանդեպ Էգեյան ծովի կղզիների հարցում։

Սատանովսկին կարծում է, որ Էրդողանի դիրքորոշումը նոր Օսմանյան կայսրության ձեւավորումն է՝ նրա ազդեցության լրջագույն ուժեղացմամբ, այդ թվում Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ղազախստանում։ «Հազիվ թե այդ դիրքորոշումը փոխվի։ Ավելին, անգամ եթե Էրդողանը որեւէ մեկին տանուլ տա, դա այսօրվա Թուրքիայի ազգային քաղաքականությունն է»,- ավելացրել է նա։

Ընտրությունների շեմին Թուրքիայում տեղի են ունենում ընդդիմադիր վեց կուսակցությունների ղեկավարների պարբերական հանդիպումներ, որոնց մասնակցում են «Լավ կուսակցության» ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն, քեմալական-պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Դեմոկրատիայի եւ բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը եւ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն։

Էրդողանին փոխարինել կարողացող ցանկացած առաջնորդ (գալու է ժամանակ, որ նա հեռանալու է), համոզված է Սատանովսկին, ստիպված է լինելու հետեւել նրա արտաքին քաղաքական գծին։

Թուրքիայի ընդդիմիությունը բաղկացած է թե՛ ազգայնական, թե՛ արեւմտամետ ուժերից, դրանք տարբեր կուսակցություններ են։ «Համենայն դեպս, Թուրքիայի հարեւաններից ոչ մեկի համար այդ կուսակցություններից ոչ մեկը լավ բան չի բերում»,- կրկնել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում զինվորականների մի մասն ընդդիմացավ Էրդողանին՝ իր վերահսկողության տակ վերցնելով մի շարք կարեւոր ռազմավարական օբյեկտներ Անկարայում, Ստամբուլում, Քոնիայում, Մարմարիսում, Մալաթիայում եւ Կարսում։ Ռուսաստանն այն ժամանակ պաշտոնապես աջակցեց Էրդողանին։ Դիմադրության ճնշումից հետո թուրքական դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց ավելի քան 300 մարդու։

2016թ. իրադարձությունների կրկնությունը Սատանովսկին անհնար է համարում, քանի որ Էրդողանը լիովին իրեն է ենթարկեցրել բանակը, դատական կորպուսը եւ երկրի իշխանության մնացած համակարգը»։