Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունեւոր ընտանիքը հիվանդ երեխային է բուժման տարել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ», – նշել էր նա:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունեւոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանն այդ մասին իմանալով արել է հայտարարություններ, որոնք նաեւ պառակտիչ բնույթի են եղել:
Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց Ժողովուրդ օրաթերթի լրագրողը, որին ի պատասխան նա խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջեւ: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել եւ ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,-հայտարարեց Արցախի պետնախարարը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում