Փաշինյանն այնպես արեց, որ ադրբեջանական մեդիան դեռևս միայն Փաշինյանի ասուլիսն է լուսաբանում. Տաթևիկ Հայրապետյան
Նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ ադրբեջանական մեդիան դեռևս միայն Փաշինյանի ասուլիսն է լուսաբանում:
Ես դեռևս ամբողջությամբ չեմ լսել Փաշինյանի ասուլիսը, բայց մի պահ միացրեցի, երբ հերթական անգամ Փաշինյանը համոզում էր, որ աշխարհում բոլորը ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս ու իրենք բան չենք կարող անել: «Պետք չի դեմ գնալ միջազգային հանրությանը»,–սա էր Փաշինյանի միտքը:
Դեռ մի կողմ թողնենք, որ սա կեղծ պնդում է, եթե նման բան լիներ ՄԱԿ–ի ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ՌԴ–ն, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան (ԵԱՀԿ ՄԽ անդամ) երկրները, որոնք տասնամյակներ շարունակ վարում էին բանակցային գործընթացը, չէին ֆիքսի ազգերի ինքնորոշման իրավունքը որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Դա էր երաշխավորելու Արցախի ճակատագիրը:
Բայց վերադառնանք Փաշինյանի ասածին, եթե անգամ ամբողջ աշխարհը կանգնել, ասում է Արցախը Ադրբեջանի մաս է, հետո էլ Արցախում սկսվում են էթնիկ զտումներ, մենք ի՞նչ՝ պետք է հարմարվենք աշխարհին, լուռ նայենք, թե ինչպե՞ս են ցեղասպանում մեր հայրենակիցներին: Սա հիշեցնում է 1915 թ. իրադրությանը, երբ հաճախ մի գավառում կոտորում էին մեզ, իսկ մյուս գավառում հայերը չէին գիտակցում, որ դրանով իրենց հերթն է մոտենալու…
Ցավալի է, որ անգամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որով ներկայիս ՀՀ–ն «Ադրբեջանի պատմական հողն է» չօգնեց Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին որևէ բան հասկանալ հարևան հակառակորդից:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները