Սյունիքն Արցախին կապող ճանապարհը պետք է վայրկյան առաջ բացվի. Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
Հայաստանի կառավարության միակ գործն այս պահին մեկն է` ներդնել բոլոր ջանքերը, առարկայական, հասցեական կոնկրետ քայլեր անել Սյունիքի եւ Արցախի միջեւ կապը վերականգնելու համար։
Անընդունելի եւ անհասկանալի է ամբողջ գործը բարդել, պատասխանատվությունը գցել ռուսաստանցի խաղաղապահների վրա։
Վայրկյան առաջ պետք է բացվի ճանապարհը, ընդ որում, առանց նախապայմանների։
ԱՄՆ_ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իրանի իշխանությունների հետ պետք է շուրջօրյա հաղորդակցություն հաստատել խնդրի լուծմանը ժամ առաջ հասնելու համար։
Եւ որեւէ մեկի մտքով չանցնի, որ խնդրի լուծում կարող է լինել Արցախի Հանրապետության ոչնչացումն ու հայաթափումը։
Այս իրավիճակում պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը պետք է բարձրացնեն նաեւ Արցախի հետ օդային եւ անվտանգ կապի հաստատման հարցը։
Սրանք անհրաժեշտ եւ պարտադիր քայլեր են։ Այլեւս սպասելու ժամանակ չունենք։ Արցախցի մեր քույրերն ու եղբայրները մեր քայլերին ու գործերին են սպասում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում