Արցախի օպերատիվ շտաբի նիստում բնակչության առաջնային կարիքների ապահովման հարցեր են քննարկվել
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ հունվարի 3-ին, տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության եւ առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից,
պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները:
Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարեւորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:
Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաեւ բնակչության հետ ուղիղ շփումների կարեւորությունը եւ հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում եւ համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների եւ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:
«Կարեւոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը եւ, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում