Ադրբեջանում չեն թաքցնում, որ կեղծ բնապահպանների ակցիան Լաչինում կազմակերպել են իշխանությունները
Ադրբեջանն, ըստ երեւույթին, չի պատրաստվում բացել Լաչինի միջանցքը։ Հակառակը, արդեն բացահայտ տեղեկացվում է, որ շրջափակումը կազմակերպել են այդ երկրի իշխանությունները։
Լուսանկարում կեղծ բնապահպանները նույն բաճկոններով են, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ «ակցիայի մասնակիցներին ապահովել են անհարեժշտ բոլոր պարագաներով»։
Նախկինի պես Արցախի Հանրապետություն չեն կարող մտնել ավելի քան հազար բնակիչներ, այդ թվում հարյուրավոր երեխաներ։ Հանրապետությունում երկու շաբաթից ավելի է՝ դադարեցվել է պարենի մատակարարումը։ Շնորհիվ ԿԽՄԿ ջանքերի՝ հասցվել է դեղորայք, ծանր հիվանդ պացիենտները տեղափոխվել են Հայաստան։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել հանքերի շահագործումը եւ դիմել ՄԱԿ՝ փորձաքննություն կատարելու համար։ Սկզբից եւեթ ադրբեջանցի կեղծ բնապահպանները պահանջներ էին նեկայացրել հենց հանքերի աշխատանքի վերաբերյալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ