Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Սպորտ

Արթուր Սողոմոնյան․ Ուզում եմ հիշեցնել, որ ԲԿՄԱ-ն Արմեն Մելիքբեկյանի մասնավոր բիզնեսը չէ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարություններին իր հարցազրույցից հետո, նաև նշել, թե որոնք են լինելու իր գործողությունները, եթե ակումբի ներկայացուցիչը չընտրվի ՀՖՖ գործկոմի կազմում:

Պարոն Սողոմոնյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հրապարակված Ձեր հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն:

Կյանքի փորձից գիտեմ, որ երբ գործ ունես մասնագետների հետ, երկխոսությունը կառուցվում է կոնկրետ փաստերի կամ տրամաբանական փաստարկների վրա և, ի վերջո, կարող է հանգեցնել լուծման։ Եթե գործ ունես դիլետանտների հետ, ապա պետք է պատրաստ լինել, որ նրանք կփորձեն երկխոսությունը տեղափոխել հուզական հարթություն ՝ օգտագործելով վիրավորանքներ և սպառնալիքներ, նման վեճերը, որպես կանոն, ոչնչով չեն ավարտվում:

Ցավոք, մենք այդպես էլ չստացանք ոչ մի լուրջ փաստարկ, որը կհերքեր ՀՖՖ ղեկավարության աշխատանքի մասին բարձրացրած խնդիրներից որևէ մեկը։ Փոխարենը, լսեցինք շատ վիրավորանքներ և սպառնալիքներ:

ՀՖՖ-ն հայտարարել է, որ Ձեր դեմ քրեական գործ կհարուցի, ինչպես նաև դատարանի միջոցով կստիպի ներողություն խնդրել։

Եթե նրանք իսկապես ունեն փաստարկներ, որոնք հաստատում են, որ ես սխալ եմ, հաճույքով ներողություն կխնդրեմ, քանի որ նրանցից ավելի շատ եմ հետաքրքրված հայկական ֆուտբոլի զարգացմամբ և դրա մեջ իմ փողերն եմ ներդնում, այդ իսկ պատճառով դատարան պետք չէ։

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու սպառնալիքներին, ապա դրան վերաբերվում եմ որպես ՀՖՖ ղեկավարության հերթական դատարկ հայտարարության՝ անձամբ ինձ վախեցնելու նպատակով: Նման արձագանքը միայն մեկ անգամ ևս հաստատում է մեր իրավացիությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սոցիալական հարթակներում տեղադրել է նաև այս իրավիճակի վերաբերյալ երկու տեսանյութ: Հասցրե՞լ եք դիտել դրանք:

Այո, իհարկե: Ես հույս ունեի լսել ինչ-որ կառուցողական դիտողություններ, միգուցե մենք իսկապես ինչ-որ բանում սխալ ենք կամ չգիտենք։ Այնուամենայնիվ, բացի էմոցիոնալ արտահայտություններից ու մեր ակումբի հասցեին վիրավորանքներից ոչինչ չեմ լսել, ընդ որում` շփոթմունք է առաջացնում այդ աշխատակիցների ինքնությունը, ինչո՞ւ են հենց նրանք պատասխանում մեր խոսքերին, այն էլ` նման տարօրինակ ձևով:

Երկու ելույթ ունեցողները անձամբ են դիմել Ձեզ, նրանց ճանաչո՞ւմ եք:

Պարոն Մելիքբեկյանի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի հետ ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է նրա խոսքերին, կարող եմ ասել, որ դա ավելի շատ նման էր ոչ քաղաքակիրթ, փողոցային կռվի, որը լցված էր ակնհայտ ստերով ու վիրավորանքներով: Ես, իհարկե, չեմ իջնի այդքան` այդ մարդու հետ շփվելու համար:

Կարծում եմ, որ նման տեսանյութից հետո շատերին պարզ դարձավ, թե ինչ ցածր մակարդակի մարդիկ են կառավարում ՀՖՖ-ն: Ամենակարևոր բանը, որ ես հասկացա այդ ամենը դիտելուց հետո, որ ֆեդերացիայում խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք:

Իսկ ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հայտարարությունների մասին:

Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել այս մարզչին, բայց դիտելով այդ տեսանյութը` մեծ հիասթափություն ապրեցի։ Հաճելի չէր լսել խաբեությունը, որ պարոն Մելիքբեկյանը երբեք չի միջամտում ԲԿՄԱ-ի գործերին, ուզում եմ պարոն Նազարյանին հիշեցնել մեր վերջին խոսակցությունը, որում նա հակառակն էր պնդում։

Իմ կարծիքով, ճիշտ չէ նաև նրա կողմից գնահատական տալ «Փյունիկի» մարզչական շտաբի ընտրած աշխատելաոճին սեփական խաղացողների հետ, դա դուրս է մարզչական տարրական էթիկայի շրջանակներից։

Բայց ես ուզում եմ առանձին կանգ առնել նրա մեկ հայտարարության վրա: Այն բանից հետո, երբ պարոն Նազարյանը շատ էմոցիոնալ ասաց, որ միշտ առաջնորդվում է մարզական սկզբունքներով: Նա երկու անգամ կրկնեց, որ դիմելու է պարոն Մելիքբեկյանին` խնդրելով «Փյունիկ ՖԱ»-ի խաղացողներին չհրավիրել ԲԿՄԱ:

Այս արտահայտությամբ Ռաֆայել Նազարյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև կոնկրետ սպառնում է մեր ակումբին, ինչպես նաև ոչնչացնում է սպորտային սկզբունքները ամբողջ հայկական ֆուտբոլում։ Զարմանալի է նման սպառնալիքներ լսել Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչից։

Ուզում եմ հիշեցնել, որ ԲԿՄԱ-ն պարոն Մելիքբեկյանի մասնավոր բիզնեսը չէ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ունի նույն իրավունքները, ինչ մյուսները, անկախ նրանից` պարոն Նազարյանին դուր են գալիս մեր բողոքները ՀՖՖ-ի աշխատանքի հարցով, թե ոչ։

Բայց, պարոն Սողոմոնյան, ՀՖՖ-ի նախագահը լիազորություն ո՞ւնի նման որոշումներ կայացնել։

Որքան գիտեմ ՝ ոչ, պետք է ֆեդերացիայի գործկոմի հավանությունը։ Իմ տեղեկություններով` ՀՖՖ այսօրվա ղեկավարության հիմնական նպատակը դեկտեմբերի 28-ին իրենց լիովին լոյալ ու իրենց կողմից ամբողջությամբ վերահսկվող ՀՖՖ-ի գործկոմի ընտրությունն է: Եթե դա տեղի ունենա, ամբողջ իշխանությունը կհայտնվի Մելիքբեկյանի և Նիկողոսյանի ձեռքում, իրենք օրենքներ կընդունեն, իրենք կվերահսկեն դրանց կատարումը: Այսինքն` իրենք իրենց կհարցնեն, չի լինի ոչ մի տարակարծություն։ Նման իրավիճակում նրանք կարող են ընդունել ցանկացած օրենք, նույնիսկ այնպիսի անհեթեթ, ինչպես օրինակ, առանձին վերցրած ակումբին ինչ-որ իրավունքներից զրկելը։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն նման իրավիճակ է եղել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել։

Հիանալի պատկերացում ունենալով այդ մարդկանց մասնագիտական մակարդակի մասին և իմանալով նրանց վերաբերմունքը գործին ՝ վստահ եմ, որ առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին պետք է մոռանալ։

Գործկոմի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ձեր նախորդ հարցազրույցում Դուք նշեցիք, որ մեծ հավանականություն կա, որ մեր ներկայացուցիչը չի ընտրվի` ակումբի դիրքորոշման պատճառով։ Որո՞նք են լինելու Ձեր քայլերը, եթե արդյունքում մեր ակումբը ՀՖՖ գործկոմում ներկայացուցիչ չունենա:

Ակնհայտ է, որ այս ընտրությունների նպատակը ոչ թե երկրում ֆուտբոլի զարգացման ու կառավարման կառույցի ամրապնդումն է, այլ ՀՖՖ գործկոմի ղեկավարության համար միանգամայն լոյալ, հարմարավետ կառույցի ստեղծումն է, այդ թվում` հաջորդ տարի կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին պարոն Մելիքբեկյանի ընտրությանը նախապատրաստվելու համար: Մեզ քաջ հայտնի է, որ պարոն Նիկողոսյանն ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի «Փյունիկի» ներկայացուցիչը չհայտնվի ՀՖՖ գործկոմի կազմում։

Ինձ համար դժվար է կանխատեսել, թե առաջիկա ընտրություններում ինչ դիրքորոշում կորդեգրեն ՀՖՖ-ում ձայնի իրավունք ունեցող անդամները, քանի որ շատերը չեն ցանկանում վիճել գործող ղեկավարության հետ կամ ինչ-ինչ պատճառներով կախված են նրանցից: Ուզում եմ միայն հիշեցնել, որ պարոն Մելիքբեկյանը տնօրինում է ոչ թե սեփական միջոցները, այլ այն միջոցները, որոնք իրավամբ պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր անդամներին։

Բայց եթե ՀՖՖ գործող ղեկավարությանը հաջողվի արգելափակել «Փյունիկի» ներկայացուցչի ընտրությունը ՀՖՖ գործկոմի կազմում, մենք, միևնույն է, կշարունակենք պայքարը հայկական ֆուտբոլում մաքրություն հաստատելու համար՝ որպես ՀՖՖ գործող անդամներ: Բացի դրանից, կաշխատենք հրապարակային դաշտում մեր դիրքորոշումը հանրությանը հասցնելու համար, որի կետերից մեկն է, որ պարոնայք Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին և պետք է անհապաղ հրաժարական տան։

Պարոն Սողոմոնյան, կցանկանայի՞ք ինչ-որ բան ավելացնել:

Հուսով եմ, որ ՀՖՖ-ի ղեկավարությունն այսուհետ ավելի կոռեկտ կգտնվի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ: Անձամբ դիմում եմ նրանց համոզիչ խնդրանքով`այլևս չխայտառակել իրենց և ամբողջ հայկական ֆուտբոլը ցածրորակ, պատվիրված տեսանյութերով: Եթե կան կոնկրետ փաստարկներ կամ փաստեր, որոնք հաստատում են մեր պնդումների սխալ լինելը, մենք պատրաստ ենք լսել դրանք կամ գրավոր մեկնաբանություններ ստանալ, բայց երկխոսություն վարել այնպիսի ձևով, որն ընտրել է ՀՖՖ-ն, կառուցողական չէ։ Պատիվը ձեռք են բերում ոչ թե պաշտոնով, այլ միմիայն գործերով. խնդրեմ թող ասեն այս 3 տարվա ընթացքում ինչ գործեր են արել ու ինչ նվաճումներ են ունեցել: