Դունյա Միյատովիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Ես ուշադիր հետեւում եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը դեկտեմբերի 12-ից փակելուց հետո։ Ինձ մտահոգում է այն, որ մարդկանց տեղաշարժը խափանվել է, ոմանց թույլ չեն տալիս հասնել իրենց տները, ինչպես նաեւ խափանվել է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը եւ անհետաձգելի բժշկական օգնությունը, սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը»,-ասել է Միյատովիչը:
«Հասարակական կարգի պահպանման եւ միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ ճանապարհով երթեւեկությունը շտապ կարգով վերականգնելու եւ հումանիտար իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար։ Բացի այդ, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության սրումից։
Ներկայիս իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության եւ ԼՂ-ում բնակվող մարդկանց եւ բոլոր շրջանների նկատմամբ միջազգային իրավապաշտպան առաքելությունների ազատ եւ անարգել հասանելիության ապահովման կարեւորությունը։ Ինչպես նշել եմ 2021 թվականի իմ հուշագրում, համապատասխան մարմինները պետք է մշակեն մուտքի արդյունավետ եւ ճկուն եղանակներ, որոնք թույլ կտան բոլոր համապատասխան կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերել բոլոր կարիքավորներին։
Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ շարունակելու եմ մեծ ուշադրություն հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։ Պատրաստ եմ համագործակցել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ, որպեսզի օգնեմ հաղթահարել առկա խնդիրները»,-հավելել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ