Բռնապետիկը, կարծես ոչինչ չի պատահել․․․նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Բայց արդեն չեմ դիմանում։ Հասկանա՛նք վերջապես, այդ այսպես կոչված, միջազգային հանրությունը շարժվում է իր նյութական, աշխարհաքաղաքական շահերով և թքած ունի մեր հայրենակից արցախցիների տառապանքների վրա։ Այս օրերին բազմաթիվ օրինակներ ունեցանք․ ԵՄ-ի հիացմունքը Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա ալյանսի վերաբերյալ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության շարունակումը և այլն։ Արցախի փրկության բանալին Հայաստանում է։ Միայն ազգադավ իշխանությանը քշելով է հնարավոր փրկել Արցախը։ Այս օրերին այդ քպ կոչվածները պետք է օրուգիշեր չունենային և երազեին հրաժարականի մասին։ Քպ-ականներին և իրենց ստրկատեր-բռնապետիկին քշելուց հետո, և ինքներս կոգևորվեինք, և նույն միջազգային հանրությունը հարգանքով կլցվեր մեր հանդեպ, և թշնամին կզգուշանար և կբացեր ճանապարհը։ Իսկ բռնապետիկը, կարծես ոչինչ չի պատահել․․․նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը։
ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները