Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նո՞ւյնպես «բնապահպան» է
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աջակցել է Լաչինի միջանցքում ադրբեջանցի սադրիչների «բնապահպանական» գործողությանը։
«Ադրբեջանցի էկոակտիվիստների պահանջներին դեռ պատասխան չի տրվել»,- ասել է նախարարը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ ռազմական կցորդների համար ճեպազրույցում՝ կապված Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի հետ։
«Նախարարը հիշեցրել է, որ խաղաղ ցույցի անցկացման պատճառները հայտարարվել են երկու օր առաջ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում»,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մինչդեռ պարզ չէ, թե ինչ պատճառներ է նկատի ունեցել նախարարը։ Ի սկզբանե հայտարարվել են բնապահպանական մտադրություններ, սակայն այսօր դրանք փոխվել են՝ ձեռք բերելով զուտ քաղաքական բնույթ։ Այսպես, «բնապահպանները» պահանջում են ճանապարհը փոխանցել Ադրբեջանի հսկողության տակ, փոխել Արցախի ղեկավարությունը, եւ առաջ են քաշում նմանատիպ այլ անհեթեթ պահանջներ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները