Գազի մատակարարումը Արցախում վերականգնվել է. օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան
Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասեց, որ լավ նսրություն ունի:
«Առանց որևէ նախապայմանների, առանց մեր կողմից որեւէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը Արցախում, և սա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք միասնություն: Ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, որ չենք ընկճվելու»,-ասաց նա:
«Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետեւ զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել են մեծ ճնշման տակ: Ուզում եմ շնորհըակալություն ասել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ արդեն ունեն 96 ժամ շրջափակման մեջ գտնվելու փորձ. «Մենք դա պետք է անպայման լավ ուսումնասիրենք, դասեր քաղենք դրանից, որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որովհետեւ մեր հարեւանը չի հանգստանալու: Բայց նրանք լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցիների կամքը կոտրել»:
Արցախի պետրախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք այս 4 օրում հսկայական աշխատանք։ են կատարել, երբեմն առանց քնելու: Սակայն, նրա խոսքով, եղել են նաեւ մարդիկ, որոնք փորձել են չենթարկվել սահմանված կարգուկանոնին. «Մենք ոչ միայն պատժելու ենք այդ մարդկնց, այլեւ հայտարարելու ենք նրանց անունները, որոնք փորձել են բենզին ծախել, որոնք գները բարձրացրել են դեղատներում, որոնք մեր տեղեկատվական կենտրոնի աղջիկներին փորձել են ոչ իրական տեղեկատվություն տալ: Մենք հետ ենք բերելու ավանդույթը, որ դա ամոթ է, ամոթը ավելի վատ է, քան պատիժը: Մենք պետք է ստեղծենք հասարակության նոր միջավայր, որ արժանապատվությունը, սեփական անձի եւ ուրիշների նկատմամբ հարգանքը նրա մեջ է, որ ամենակարեւորը քո անունն է: Այս 4 օրը թույլ տվեց մեզ զգալ, որ մենք բոլորս միասին ենք»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ