Ալիեւը չի հանդարտվում՝ շարունակելով խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքմենբաշիում Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ իր պարտքն է համարել գործընկերներին տեղեկացնել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հարցում «հաջողությունների» մասին։ Հիշեցնենք, որ խոսքը, ոչ ավել ոչ պակաս, Հայաստանի տարածքի մասին է։ Ալիեւն ասել է, որ 2024 թվականին Ադրբեջանը կավարտի իր տարածքում բոլոր աշխատանքները՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ։
«Այժմ մենք ակտիվորեն զբաղվում ենք Զանգեզուրի միջանցքի բացման հարցով։ Այդ հատվածում, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, կատարվել է երկաթուղային ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքի 40 տոկոսը եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքի 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որի արդյունքում կհայտնվի նոր տրանսպորտային միջանցքը»,-ասել է Ալիեւը։
Նա նաեւ հայտնել է նույն թվականին Լաչինի օդանավակայանի շահագործման մասին։
Իսկ մինչ այդ Ադրբեջանն արդեն երրորդ օրն է՝ փակ է պահում Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի ճանապարհը՝ թույլ չտալով Արցախ հասցնել ո՛չ սննդամթերք, ո՛չ դեղամիջոց, արգելելով մարդկանց մուտքը Արցախ։ Բաքվի հանցավոր գործողությունների հետեւանքով ճանապարհներին մնացել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է Արցախի գազամատակարարումը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները