Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում Կարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնի ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան
Մամուլ

Հեռուն գնացող սադրանքների նոր տակտիկան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հետ սահմանին ռազմական սադրանքներ իրականացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր տակտիկա է ընտրել։ Հրապարակ են նետվել իբր քաղաքացիական անձինք «բնապահպանների» ու «լրագրողների» տեսքով, որոնք իբր հետաքրքրված են Արցախի հանքերի բնապահպանական խնդիրներով։ Ու այդ, այսպես կոչված, «բնապահպաններին» նույնիսկ հաջողվեց մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, կարճ ժամանակամիջոցով փակել Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ու բանակցությունների մեջ մտնել խաղաղապահների հետ, որպեսզի Արցախում կարողանան մոնիթորինգ իրականացնել։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։ Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության ՊԵԿ-ի 2021 թ. տվյալներով՝ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է։

Ընդ որում, այդ ընկերության՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը։ Փաստացի փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն մուտք ունենալ Արցախ, այլև ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը։ Բաքուն այդպիսի քայլերով ձգտում է լեգիտմացնել իր մուտքը Արցախի վերահսկողության տակ մնացած տարածք ու դա անում է իբր քաղաքացիական անձանց միջոցով։ Եվ եթե Ադրբեջանը մի անգամ հնարավորություն ստացավ սողոսկել դեպի Արցախի տարածք, ապա քիչ-քիչ կներխուժի ու կհաստատվի Արցախի վերահսկողության տակ մնացած գոտում։ Ինչոր պահի ի հայտ կգան նաև արհեստականորեն ստեղծված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներ, ու այդպես Բաքուն կսկսի աստիճանաբար շրջափակման մեջ վերցնել ու ներսից խեղդել Արցախի պետականությունը։

Բացառված չէ նաև, որ այս ամենի հետ մեկտեղ Լաչինի միջանցքի փակման փորձերը կրկնվեն, չէ՞ որ Ադրբեջանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, որտեղ, իր կարծիքով, պետք է գործեն հաղորդակցության այնպիսի պայմաններ, ինչպիսին Լաչինի միջանցքում են։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ներկա պայմաններում բնապահպանների հետ միասին փորձում են բանակցությունների մեջ խցկվել նաև ադրբեջանցի լրագրողները ու խաղաղապահներին հունից հանել։ Որոշ ժամանակ անց էլ խաղաղապահների հսկողության գոտում կարող են հայտնվել, օրինակ՝ ադրբեջանցի շինարարները։ Թերևս դրա համար անհրաժեշտ հիմքեր ևս ստեղծվում են։ Դրա համար էլ պաշտոնական Բաքվից հայտարարություններ են հնչում, որ մինչև 2025-ը մտադիր են վերակառուցել և ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը: Որոշ ժամանակ անցել էլ Արցախում կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք կցանկանան բնակվել այդ տարածքում և այդպես շարունակ։ Իսկ այս ընթացքում հասցրել ենք համոզվել, որ երբ Բաքուն դիմադրության չի հանդիպում, ապա նրա ախորժակն ավելի է աճում։ Եվ այս առումով ուշագրավ է, որ ադրբեջանցի բնապահպաններին դիմավորեցին տեղի բնակիչները և ռուս խաղաղապահները։

Ու քանի որ ադրբեջանցիները Արցախի տարածք մուտք գործելու ակտիվ փորձեր են կատարում, ապա նրանք կարող են ինչ-որ մի պահի էլ խաղաղապահներից պահանջել, որ իրենց «պաշտպանեն» տեղի բնակիչներից կամ հենց պաշտպանության բանակից: Դա երևի թե լավագույն տարբերակը կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանի իշխանության կողմից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում ադրբեջանական սադրանքները կանխելու ուղղությամբ։ Իսկ երբ մեր իշխանավորների առաջ բարձրացվում է այդ հարցը, ապա նրանք անմիջապես պատասխանում են, թե այդ տարածքի համար պատասխանատու են ռուս խաղաղապահները։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել ադրբեջանական սադրանքներին դեմ հանդիման։ Տպավորություն է, թե Արցախի թեման միայն տեղի բնակիչների ու ռուս խաղաղապահների խնդիրն է։

Ըստ այդմ էլ ադրբեջանցիների տեղեկատվական թիրախում է հայտնվել երկու կարևոր սուբյեկտ։ Առաջինը ռուս խաղաղապահներն են՝ գեներալ Վոլկովի գլխավորությամբ։ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի խաղաղապահներին, իսկ գեներալ Վոլկովն ուղղակի ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել։ Դրա համար էլ ադրբեջանական տեղեկատվական հարթակները հատուկ զրպարտիչ նյութեր են հրապարակում Վոլկովի մասին։ Անընդհատ նշվում է այն մասին, թե իբր Վոլկովը «սադրանքներ» է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, թե իբր նա հայամետ է և այլն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական բողոքն է հայտնում ռուսական կողմին՝ խաղաղապահ զորամիավորման գործունեության հետ կապված։ Իսկ վերջին բողոքի նոտան էլ հղվեց Մոսկվա Արցախի հանքավայրեր արգելքի պատճառով։ Պարզ է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ռուս խաղաղապահները օր առաջ հեռանան կամ մինչև իրենց հեռանալու ժամկետի ավարտը նրանց առաքելությունն ուղղակի դառնա ձևական։ Իսկ դրա համար ադրբեջանական ղեկավարությունը հարմար առիթ է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է Ուկրաինայի ուղղությամբ։

Ուստի, Բաքուն չի ցանկանում, որ խաղաղապահները մնան մինչև 2025 թվականը, երբ նրանց մանդատի երկարաձգման հարցը կրկին կբարձրացվի, քանի որ 2025 թվականին Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ կարող են լինել, քան հիմա է։ Չէ՞ որ ապագան մեծ հաշվով անկանխատեսելի է։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի գրեթե ամենօրյա թիրախավորման տակ է հայտնվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս ոչ միայն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, այլև աշխատանքներ է տանում ադրբեջանցիների տարբեր սադրանքներին արձագանքելու և Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու, սուբյեկտայնության հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունը շատ է անհանգստացնում պաշտոնական Բաքվին, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Վարդանյանը Մոսկվայից է ուղարկվել որպես «դրածո», և նրա հետ չեն բանակցելու։ Թերևս ադրբեջանական կողմը ֆոբիաներ ունի Վարդանյանի հարցում, քանի որ եթե նրա հետ բանակցի, ստիպված է լինելու ընդունել Արցախի սուբյեկտայնության իրողությունը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում