Այս գործողությունն ուղղված է ոչ միայն հայերի, արցախցու, այլ նաեւ Ռուսաստանի դեմ. Գեղամ Նազարյան
Ճանապարհը բացվելու է։ Արձանագրենք, որ սա ռուսաստանցի խաղաղապահներին հեղինակազրկելուն ուղղված քայլ է։
Անկասկած, փորձելու են մեզ ներքաշել ինչ որ անհասկանալի մաքսակետի տեղադրման հարցի քննարկումների մեջ։
Փորձելու են արցախցիներին նյարդայնացնել այլ նմանատիպ, այսպես կոչված, ակցիաներով եւ վախեցնել, օրինակ, ասելով, որ ցեղասպանության վտանգ կա։
Այս ամենն անելու են, որ Արցախը հայաթափվի։ Ի վերջո 2020_ի նոյեմբերի 9_ին Արցախը հայաթափելու ամբողջական ծրագիրը ձախողվեց։
Եւ այս գործողությունն ուղղված է ոչ միայն հայերի, արցախցու, այլ նաեւ Ռուսաստանի դեմ։
Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Ի՞նչ գործ ունեն ռուսաստանցի զինվորականները, եթե Արցախում հայ չկա։
Իսկ ի՞նչ այլ խնդիր են լուծում ադրբեջանցի կեղծբնապահպանները, բացի ճանապարհ փակելուց։ Սա սովորական ծուղակ է։ Նրանք վրան են դնում։ Հետո մոտենում են հայեր, ասում են հեռացեք, այդ ընթացքում միմյանց վիրավորելուց բացի նաեւ վիճաբանում են, հարցեր քննարկում ու միջազգային հանրությանն ասում են` տեսեք, համատեղ հնարավոր է ապրել։
Հենց այս պատճառով ընդամենը պետք է խաղաղապահներին հորդորել բացել ճանապարհը եւ ոչ մի շփման մեջ չմտնել բնապահպանի դիմակով ադրբեջանցի հատուկ ծառայության աշխատակիցների հետ։
Ընդհանրապես, սիրելի ընկերներ, աշխատեք ծուղակը չընկնել։ Իսկ այսօր հանրության ակտիվ հատվածի մի ստվար մասը համացանցում ակտիվորեն տարածում է նիկոլի խոսքերը, ոգեւորված նրանով, որ նա չի վիրավորվում, երբ իրեն ... ասում։ Տարածում են նաեւ նրա եւ կնոջ համատեղ լուսանկարը։ Ընդ որում, արդեն իսկ պարտադիր չէ, թե ինչ եք գրում լուսա կարը տարածելուց։ Կարեւորը դուք տարածում եք նիկոլի եւ նրա կնոջ լուսանկարը, դրանով նրանց լրացուցիչ ուժ եւ էներգիա տալով։
Եւ չնայած այս ամենին Հայաստանը ուղղելու է իր մեջքը, իսկ Արցախի Հանրապետությունն էլ մնալու է հայկական։
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ։
Եւ իհարկե, Արեւի պես երկիր իմ, կվառվես վառման։
Կանգնեք արժանապատիվ, այնպես ինչպես մեր լեռներն են կանգուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ