նիկոլը արցախցիների ցեղասպանության երեք հնարավոր տարբերակի մասին է խոսել
Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ընդգծել այն սադրանքները, որոնք տեղի են ունենում Լաչինի միջանցքում։ Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիների կամ հնարավոր կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը` նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության 3 տարբեր սցենարներով»,–ասաց Փաշինյանը։
Առաջին սցենարը, ըստ նրա, կարող է լինել զուտ հայաթափման սցենար, երբ պարզապես ԼՂ հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում, ինչի մինի մոդելը, ըստ Փաշինյանի, տեսնում ենք ԼՂ Հադրութի շրջանում, որտեղ 2020-ի 44-օրյայից հետո ոչ մի հայ չի ապրում։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է փախստականների վերադարձ ԼՂ և հարակից շրջաններ, սակայն մինչ այսօր անգամ ՄԱԿ–ի փախստականների աշխատակիցներն այդ տարածք մուտք չեն գործել։
Հաջորդ սցենարն էլ, ըստ Փաշինյանի, ինքնության կորուստն է, ինչի վառ ապացույցն է Ադրբեջանի պայքարը Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ։ «Հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող: Ընդ որում, մենք այս հարցում էլ գուցե շատերի համար քննադատելի ճկունություն ենք ցուցաբերում՝ ասելով, որ գուցե չարժի դա դարձնել միջպետական բանաձեւ, դրա համար կա միջազգային մասնագիտացված կառույց՝ ՅՈՒՆԵՍԿՕ, որն ունի բոլոր հմտությունները՝ գնահատելու պատմամշակութային հուշարձանների ծագումնաբանությունը: Սա պարզապես անշուչ կառույցների դեմ պայքրա չէ, ինքնության դեմ պայքար է: Այդ պայքարի նպատակն է ի ցույց դնել, որ հայերը ԼՂ-ում ապրելու իրավունք չունեն: Պետական մկարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձնագրություններ ջնջվեն եւ դրանց փոխարեն տեղադրվեն «իրական» պատմկան իրողություններն արձանագրող արձանագրություններ: Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապա
Տրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել:
Եվ երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի նախանշանները տեսել և տեսնում ենք մինչ օրս»,-հայտարարեց Փաշինյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...