Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին` պահանջելով մուտք գործել Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ռուսական կողմին: Մենք կոչ ենք անում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքն այդ դաշտեր»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Մարտակերտի շրջանի ականների մոնիտորինգի նպատակով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանը ուղղված նամակը, ծրագրել էր այցելել Դրոմբոն եւ Կաշենի հանքավայրեր։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ խաղաղապահ զորքերի հրամանատարությունը վերադասների հանձնարարականով թույլ է տվել մեկանգամյա դիտարկողական այց վերոնշյալ տարածքներ։
«Հաշվի առնելով, որ առաջարկվող ծրագիրը համաձայնեցված չէր Արցախի Հանրապետության իշխանությունների եւ հանքերը շահագործող կազմակերպության հետ, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները եւ հարակից բնակավայրերի բնակիչները ինքնաբուխ արգելափակել են վերոնշյալ խմբի մուտքը հանքավայրերի տարածքներ։
Իրավիճակը կարգավորելու համար Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները մեկնել ենն հանդիպման վայրեր, եւ բանակցությունների արդյունքում որոշվել է դադարեցնել հանքավայրերի ծրագրված շրջանցումը եւ լրացուցիչ քննարկումներից հետո հարցը լուծել։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Վստահեցնում ենք, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու եւ բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծելու համար»,- ասված է ուղերձում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ