Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հարեվաններ

Ադրբեջանի իշխանամետ պարբերականը տեղեկացրել է, որ թուրքական զորքերը պատրաստ են ներխուժել Իրան

Ադրբեջանի իշխանամետ haqqin.az պարբերականը հրապարակել է հոդված խոսուն վերնագրով՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակները պատրաստ են անցնել Արազ գետը»։ Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի Զինված ուժերը մասշտաբային համատեղ զորավարժություններ են սկսել Բաքվում, ինչպես նաեւ Իրանին սահմանակից Աստարայում, Իշիմլիում եւ Ջեբրայիլում։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսահոլովակում պատկերված է պահ զորավարժություններից, որոնց ընթացքում դաշնակից երկրների բանակները կամուրջ են նետում Արազ գետի վրայով եւ դրանով իրանական ափ են հանում ծանր տեխնիկա։ Այս դրվագը դարձել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի լայնածավալ զորավարժությունների «սիմետրիկ» պատասխանը, որոնց ընթացքում ԻՀՊԿ ցամաքային զորքերն իրականացրել են Արազ գետի վրա գցված կամրջով տանկերի եւ այլ զրահատեխնիկայի անցում։ Իսկ իրականում, ինչպես նշել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացված աղբյուրները, իրանական զորքերը մշակել են գետը մարտով անցնելու հմտությունները ոչ թե գլխավոր հոսանքի ուղղությամբ, որն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով, այլ նրա վտակներից մեկով՝ Իրանի տարածքի խորքում։ Քանի որ հակառակ ափին տեղակայված ադրբեջանական բանակի եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, որոնք զինված են ամենաժամանակակից զենքով, այդ թվում՝ իսրայելական «Harop» կամիկաձե-դրոններով, մարտական լրիվ պատրաստ վիճակում են գտնվել եւ սպասել են միայն հրամանի, որպեսզի օպերատիվ ու կոշտ արձագանքեն հակառակորդի ցանկացած սողոսկումներին։ Կարեւոր է նաեւ հաշվի առնել այն, որ զորավարժությունները, որոնց ընթացքում ԻՀՊԿ-ը փորձարկել է ներխուժումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք, թելադրված չեն եղել «հյուսիսարեւմտյան սահմանների անվտանգության ապահովման խնդիրներով», ինչպես այդ մասին պաշտոնապես հայտարարել էր Թեհրանը, այլ կրում էին նպատակաուղղված հոգեբանական գրոհի բնույթ՝ հյուսիսային հարեւանին վախեցնելու նպատակով։ Այսպիսով, Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակների ներկա համատեղ զորավարժությունները ոչ միայն երկու երկրների ժամանակի փորձության քննությունը բռնած ռազմական դաշինքի ցուցադրում է, այլեւ հստակ ուղերձ Իրանին՝ զգուշացնելով նրա ղեկավարությանը Ադրբեջանի հետ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսելու ցանկացած փորձից, որոնք արդյունքում կարող են իսլամական հանրապետության համար ունենալ դրամատիկական եւ անգամ ճակատագրական հետեւանքներ։


Այս համատեքստում կարեւոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես են Իրանի ղեկավարության ընկալմամբ տարբերվում «նպատակ» եւ «միջոցներ» հասկացությունները։ Եթե ԻՀՊԿ զորավարժությունների նպատակը Թեհրանը հստակ է նշել՝ պաշտպանել Հայաստանին, խափանել Զանգեզուրի միջանցքի բացումը եւ թույլ չտալ «սիոնիստական վարչակարգի» ակտիվացումը տարածաշրջանում, ապա միջոցները, որոնց օգնությամբ Իրանը մտադիր է հասնել առաջադրված նպատակներին, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում։ Ի՞նչը, այաթոլաների կարծիքով, պետք է վախեցնի Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակներին, որոնք ուշադիր հետեւում են ԻՀՊԿ ստորաբաժանումների վարժանքներին ադրբեջանական սահմանների մոտ։ Անցած դարի 70-ական թվականների զրահատեխնիկա՞ն։ Խորհրդային МиГ-ե՞րը, որոնք դեռեւս ХХ դարում էին համարվում հնացած։ Մարտական ուղղաթիռնե՞րը, որոնք դեռ շահն է գնել ԱՄՆ-ից 70-ականներին։ Թե՞ ցամաքային զորքերը, որոնք առ այսօր օգտագործում են իրանա-իրաքյան պատերազմի ժամանակների մարտավարությունը»,- գրել է պարբերականը։

«Հասկանալի է, որ Իրանում բազմամսյա ցույցերի ֆոնին ադրբեջանա-թուրքական զորավարժությունները չեն կարող չանհանգստացնել այաթոլաների վարչակարգին։ Կարծում ենք, որ Թեհրանում իրենց հաշիվ տալիս են այն մասին, որ ցանկացած ռազմական սպառնալիք Ադրբեջանի հասցեին կհանգեցնի Թուրքիայի անհապաղ միջամտությանը։ Էլ չենք ասում այն մասին, որ եթե իրանական վարչակարգը շարունակի դաժան բռնաճնշումներն ադրբեջանցի-թյուրքերի դեմ Հարավային Ադրբեջանում, ոչ Բաքուն, ոչ Անկարան ձեռքերը ծալած չեն նստի։

Թեհրանում նաեւ պետք է նկատի ունենան, որ վերջին մի քանի շաբաթներին Ադրբեջանի բանակը երկրորդ անգամ է զորավարժություններ իրականացնում Իրանի հետ սահմանին, իսկ դրանից առաջ ադրբեջանական հատուկ ծառայությունների ուժերը եւ դիվերսիոն-դեսանտային բրիգադները զորավարժություններ էին անցկացրել իսլամական հանրապետության սահմանակից շրջաններում, որոնց հետեւել է Ադրբեջանում թուրքական բանակի առաքելության ղեկավար, գեներալ Բահթիյար Էրսայը»,- շարունակում է հոդվածի հեղինակը՝ վերջում նշելով. «Ուրեմն, արժե՞ արդյոք, որ իրանական այաթոլաները, որոնց իշխանությունն առանց այդ էլ մահվան եզրին է, բարձրանան հավակնությունների ծառը, որտեղից այս անգամ կարելի է վերջնականապես տապալվել գետնին»։

Հիշեցնենք, որ զորավարժություններին հետեւում են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։