Իրանի ՆԳՆ-ն չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը
Իրանում ցուցարարները կոչ են արել երկուշաբթի օրվանից եռօրյա գործադուլ սկսել: Նրանք ցանկանում են ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա այն բանից հետո, երբ Իրանի գլխավոր դատախազ Ջաֆար Մոնթազերին հայտարարեց, որ բարքերի ոստիկանությունը լուծարվել է:
Ջաֆար Մոնթազերին միևնույն ժամանակ նշել էր, որ բարքերի ոստիկանությունը շարունակում է հետևել մարդկանց վարքին:
Իրանի Ներքին գործերի նախարարությունը, որի կազմի մեջ է մտնում բարքերի ոստիկանությունը, չի հաստատել այս տեղեկատվությունը, իսկ Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրի դատական իշխանության պատասխանատվությունների մեջ չի մտնում տվյալ կառույցի վերահսկողությունը:
Իրանում 11 շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են բախումներով և անկարգություններով: Ցույցերը սկսվել են 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո. նա ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր: Բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել, այդ թվում՝ իրավապահներ:
Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցող խռովությունները հրահրելու մեջ բազմիցս մեղադրել են արևմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք ցույցերն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները