Ադրբեջանի ԱԳՆ-ն զայրացել է. Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի բանաձեւը «լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով եւ զրպարտությամբ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ցասումնալից մեկնաբանությամբ՝ կապված Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի կողմից այն բանաձեւի ընդունման հետ, որը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեկնաբանությունում նշվել է, որ 2022թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ասամբլեա) կողմից ընդունված բանաձեւը, որը լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով եւ զրպարտությամբ, այդ երկրի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ, ինչպես եւ այն բանաձեւը, որն ընդունվել էր Սենատում մի որոշ ժամանակ առաջ»։
«Բանաձեւն ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն։ Այս բանաձեւը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, մեկ անգամ եւս ցայտուն ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, որը դրանով իսկ չի կարող չեզոք եւ արդար միջնորդ լինել»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ «լսումների ժամանակ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է բանաձեւը, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձեւի հետեւում կանգնած է այդ երկրի կառավարությունը, որը վերջին ժամանակներս տարբեր հարթակներում բացահայտ հանդես է գալիս հակաադրբեջանական նախաձեռնություններով»։
«Ֆրանսիան, մոտ 25 տարի իր կողմից միջնորդական դեր կատարելու պատրվակով, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային եւ օկուպացիային՝ դրանով իսկ չձգտելով կարգավորել հակամարտությունը։ Ֆրանսիայի կանխակալության ցուցիչն է այն, որ երբ Ադրբեջանն ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, մեր երկրի դեմ սկսվեց բացահայտ զրպարտչական քարոզչություն, ներկայացվում են մեղադրանքներ։ Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը, այդ թվում ավելի վաղ այդ երկրի Սենատի ընդունած բանաձեւը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք