«Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից
Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միայն Գյումրում այսօր 479 ընտանիք զրկվել է նպաստից։
Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից սոսկ այն պատճառով, որ կառավարությունը 3000 ՀՀ դրամով բարձրացել էր կենսաթոշակները։
Նպաստառուները փոստային բաժանմունքում անակնկալի են եկել այն փաստից, որ իրենց անունը բացակայում է նպաստառուների ցուցակից։ Բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են էլ ավելի ծայրահեղ վիճակում, 3000 դրամի բարձրացման պատճառով նպաստառու ընտանիքներին զրկել են առնվազն 18000 ՀՀ դրամից, որը ծայրահեղ աղքատության պայմաններում, ձմռան շեմին անելանելի դրության մեջ է դրել 100-ավոր անապահով ընտանիքների։
Հետաքրքիր է ի՞նչ է մտածում գործող իշխանությունը, որի կործանարար գործունեության արդյունքում միայն Գյումրիում 100-ավոր ընտանիքներ զրկվել են նպաստներից։
Ակնկալում եմ լրատվամիջոցների ու պատկան մարմինների հրատապ արձագանքը` անչափ կարևոր այս խնդիրը բարձրաձայնելու և խնդրին լուծում տալու համար»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները