«Քաղաքացուն ծառայելու համար, հարկ վճարողների գումարներից քանի՞ մեքենա է գնվել, ամենայն հավանականությամբ ոչ մի». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությունը 39 նոր մեքենա է նվեր ստացել Ճապոնիայի կառավարությունից՝ շտապ օգնության համար:
Իսկ վերջին անգամ ե՞րբ է կառավարությունը նոր մեքենաներ գնել պետական բյուջեի միջոցների հաշվին, և ո՞ր ծառայությունների համար:
Գնել է կամ ոստիկանության համար՝ հարյուրներով, կամ էլ պաշտոնիային ծառայեցնելու համար: Եվ մի քանի հարյուր ծառայողական մեքենա էլ դեռ պլանավորում են գնել:
Իսկ սոցիալական ծառայությունների համար, այսինքն քաղաքացուն ծառայելու համար, հարկ վճարողների գումարներից քանի՞ մեքենա է գնվել այս նույն ժամանակահատվածում: Ես տեղյակ չեմ գոնե մեկի մասին, ամենայն հավանականությամբ ոչ մի: Ավտոբուսները գնվում են Երևան քաղաքի միջոցների և/կամ վարկերի հաշվին:
Սա կոչվում է ծախսերի առաջնահերթությունների բացակայություն, կոչվում միջոցների ոչ նպատակային օգտագործում, կոչվում է միջոցների վատնում: Իսկ ավելի ճիշտ, սա կոչվում է անբարոյականություն և քաղաքացուն էշի տեղ դնել:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները