Թեհրանն Իսրայելին եւ Արեւմուտքին մեղադրել է Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձի մեջ
Իսրայելը եւ Արեւմուտքի որոշ քաղաքական գործիչներ ծրագրել էին Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպել, որը կհանգեցներ երկրի փլուզմանը։ Հինգշաբթի այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Իսրայելական ռեժիմը, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան քաղաքական գործիչներ փորձել են Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել, որը պետք է պետության փլուզմանը հանգեցներ,- Twitter-իր էջում գրել է նա,-սակայն, նրանք պետք է հասկանան, որ Իրանը Լիբիան կամ Սուդանը չէ»։
Հոկտեմբերի 3-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին նշել էր, որ կասկածներ չունի Իրանում բողոքի ցույցերի կազմակերպմանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի մասնակցության վերաբերյալ։
Իրանում բողոքի ցույցերը չեն հանդարտվում արդեն երկու ամիս՝ սեպտեմբերի 16-ից, երբ տեղի ունեցավ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ քուրդ աղիջկը ոստիկանության կողմից ձերբակալվել էր գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա էր ունեցել, որից մահացել էր։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Ամինիին ծեծել էին ոստիկանները։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները